Փետրվարի 29-ին կայացած երկու հանդիպումներով վերսկսվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:

«Շիրակը» Գյումրիում 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Նոայի» դարպասը: Դուբլի հեղինակ է դարձել ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն: Մեկ գոլ խփել է հայ ֆուտբոլիստներին լավ ծանոթ, «Ալաշկերտի» նախկին գոլահար Ուրոշ Նենադովիչը:

«Շիրակ» - «Նոա» հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ:

Փոքր-ինչ սկանդալին հանդիպում է տեղի ունեցել ֆուտբոլի ակադեմիայում. «Փյունիկը» լարված խաղի վերջնարդյունքում 2:0 հաշվով հաղթել է «Գանձասար-Կապանին»: Հանդիպման 31-րդ րոպեին հանդիպման մրցավարը «Գանձասար-Կապանի» ֆուտբոլիստ Աննահ Մենսահին հեռացրել է խաղադաշտից՝ արձանագրելով ձեռքով խաղ: Կապանյան ակումբը դժգոհությունն է հայտնել դրվագի վերաբերյալ: «Փյունիկը» օգտագործել է թվային առավելությունը՝ իանգամից բացելով հաշիվը. 11-մետրանոցը հստակ է իրացրել Արաս Օզբիլիսը: Առաջին խաղակեսի վերջնամասում հիանալի հարվածով փայլուն գոլի հեղինակ է դարձել Կառլեն Մկրտչյանը:

Ի դեպ, «Գանձասար-Կապանը» 2-րդ կեսի մեկնարկում ուշ է դուրս եկել խաղադաշտ, անձնակազմը դժգոհել է մրցավարներից:

«Փյունիկ» - «Գանձասար-Կապան» հանդիպման տեսությունն՝ ԱՅՍՏԵՂ:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP