Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» 2-3 «Լիվերպուլ» 

Պրեմյեր Լիգայի նախավերջին տուրում «Լիվերպուլը» ուժերը չափում էր անգլիական թերևս ամենաուշագրավ ակումբային երևույթի, «Նյուքասլի» հետ: Հյուսիս-անգլիական այս թիմը վերջին տարիներին հիմնականում պայքարում է Պրեմյեր Լիգայում տեղը պահպանելու համար, սակայն որպես ապրանքանիշ՝ 20-րդն է աշխարհի բոլոր ակումբների: «Նյուքասլը» Անգլիայի քառակի չեմպիոն է և ունի երկրպագուների ամենահավատարիմ բանակը: Ինչ խաղ էլ որ անցկացնի, ում հետ էլ որ մրցի, նույնիսկ եթե


Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Մանչեսթր Յունայթեդ» 1-1 «Չելսի»

Տեղի է ունենում անհավատալին։ 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարող բոլոր չորս թիմերը, որոնք բոլորն էլ «մեծ վեցնյակից» են, մրցաշչջանի ավարտին միավորների մեծ կորուստներ են կրում։ Նրանցից ոչ մեկի համար ոչինչ ապահովված չէ։ 

Տևական անհաջողության առաջին հատվածն ունեցավ «Տոտտենհեմը», որը լուրջ կասկածի տակ դրեց իր անսասան թվացող 3-րդ տեղը։ Այնուհետև անհաջողությունները սկսեցին հետապնդել «Չելսիին», վերջում արդեն հաջողակ «Մանչեսթր Յունայթեդին» և

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուրի հետաձգված հանդիպում

«Մանչեսթր Յունայթեդ» 0-2 «Մանչեսթր Սիթի» 

Պատմությունը կրկնվում է, Սուլշերի նշանակումից հետո արդեն երրորդ անգամ ենք առիթ ունենում կրկնել միևնույն միտքը․ հենց որ մրցակիցը խաղում է իր ֆուտբոլը կամ բացակայում է հաջողության գործոնը, «Մանչեսթր Յունայթեդ» -ը աներկբա պարտություն է կրում։  Ընդ որում այս անգամ խոսք է գնում մրցակցի բացահայտ առավելության մասին։


Ունաի Էմերին երևի ճիշտ կվարվեր, եթե ավելի լուրջ վերաբերվեր Ռոյ Հոջսոնի «Քրիստալ Փելես» -ին։ Այս շնորհալի մարզիչից դեռ շատ առաջ էլ «Քրիստալ Փելես»-ը մեծ ակումբներին հաճախ է ճակատամարտ տվել։ Ոչ այնքան հեռավոր 2012 թվականին, երբ Ռոբերտո Մանչինիի «Մանչեսթր Սիթի» -ին սեփական հարկի տակ վերջին խաղում ընդունում էր «Քրիստալ Փելես» -ին, որը ետնապահերից էր, և որին հաղթելու դեպքում չեմպիոն էր հռչակվելու, հանդիպման վերջնամասում հաշիվը 1-2 էր և Մանչինին քիչ էր մնում կաթված ստանա անճարությունից։ Սակայն ավելի վաղ ավարտված հանդիպումներից պարզ դարձավ, որ

Ֆուտբոլային մասնագետների մոտ ինքնին հարց է ծագում, չշտապեցի՞ն արդյոք «Մանչեսթր Յունայթեդ» -ի ղեկավարները երկարաժամկետ պայմանագիր կնքելով Օլե Գուննար Սուլշերի հետ: Ինչ ճիշտն է՝ ճիշտը: Այս համակրելի անձնավորությունը, որը ոչ վաղ անցյալում նույնքան համակրելի ֆուտբոլ էր խաղում սըր Ալեքսի ղեկավարության ներքո, գնալով ավելի ու ավելի է նմանվում թղթախաղի «խամ ձեռք» նորելուկ խաղացողին: Իրար ետևից գեղեցիկ հաղթանակներ բոլոր մրցակիցների նկատմամբ և ճակատագիրն էլ ամեն անգամ նրա կողմն է: Բայց հենց որ Սուլշերը իր նախկին թիմում աշխատանքի անցավ մշտական հիմունքներով, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ:


Անգլիայի առաջնություն․ 34-րդ տուր

«Ուոթֆորդ» 0-1 «Արսենալ» 

Եթե ճակատագիրն այս խաղում չմիջամտեր՝ դժվար է ասել, թե արդյո՞ք «Արսենալ» -ը կկարողանար Ուոթֆորդից 3 միավոր տանել։ Դաշտի տերերը առաջինից մինչև վերջին րոպեն ուժեղ ֆուտբոլ խաղացին՝ դաժան պայքար մղելով դաշտի ամեն մի թիզ տարածության համար։ «Արսենալ»  -ը փորձում էր խաղալ ի՛ր ֆուտբոլը, բայց հակառակորդը նրան թույլ չէր տալիս այդ բանն անել։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Լիվերպուլ» 2-0 «Չելսի»

Խաղից առաջ «Էնֆիլդում» հավաքված 53.000 հանդիսականները մեկ րոպե լռությամբ հարգեցին «Լիվերպուլ» - «Նոթինգեմ Ֆորեսթ» հանդիպման ժամանակ զոհված 96 երկրպագուների հիշատակը: Ողբերգությունը տեղ էր ունեցել 30 տարի առաջ, ՇեֆֆիլդումԱնգլիայի գավաթի խաղարկությունում, ճզմվելու հետևանքով, ոստիկանության ապաշնորհ և անմարդկային գործողությունների պատճառով: 


Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթր Յունայթեդ» 2-1 «Վեստ Հեմ»

Շատ ֆուտբոլասերներ «Մանչեսթր Յունայթեդ» - ին անարժան են համարում այս հաղթանակին, և նրանք հեռու չեն իրավացի լինելուց: Մանկունիացիներն այս խաղին ներկայացել էին Չեմպիոնների Լիգայի «Բարսելոն» -ի խաղից հետո հոգնած և մեծ կադրային կորուստներ ունեին:

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Էվերտոն» 1-0 «Արսենալ»

«Արսենալ» -ը սովորաբար հաջող է խաղում «Էվերտոն» -ի դեմ և Ունաի Էմերին հույս ուներ հաղթանակ տանել: Մանավանդ այն չափազանց անհրաժեշտ էր «թնդանոթաձիգներին»,  որոնք հաջողության դեպքում կարող էին վերադառնալ 3-րդ հորիզոնական: «Էվերտոն» -ն այս մրցաշրջանում ոչ մի բանի համար չի պայքարում, բայց թիմը խաղը կայունացնելու խնդիր ունի: Լիվերպուլցիները, «մեծ վեցնյակ»-ը չհաշված, ամենաուժեղ կազմը ունեն Պրեմյեր Լիգայում և նրանց երկրպագուները իրավունք ունեն ավելին պահանջել իրենց թիմից: 


Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» 2-1 «Մանչեսթր Յունայթեդ»

«Մանչեսթր Յունայթեդ» -ը կարող էր թեկուզ և ժամանակավորապես 3-րդ տեղ դուրս գալ, բայց չօգտվեց ըբձեռված հնարավորությունից։ Սկզբունքորեն, դա անելը այդքան էլ հեշտ բան չէր։ «Վուլվերհեմթոն» -ը այս մրցաշրջանում լավ է խաղում և «թոփ վեցնյակից» շատերի կյանքն է դառնացրել։ Այսօր հերթը հասավ «կարմիր սատանաներին»։ Այս համեստ թիմի հաջողությունները պետք է վերագրել թիմի գլխավոր մարզիչ Նունու Սանտուին։ Նա Պորտուգալիայից մի քանի ուժեղ ֆուտբոլիստներ է հրավիրել և նրանց շուրջը շատ հետաքրքիր կոլեկտիվ է ձևավորել։ Եվ եթե «Վուլվերհեմփթոն»-ը չի կարող պայքարել Պրեմյեր Լիգայի վեց մեծ ակումբների հետ, ապա առայժմ լավագույնն է մնացած տասնչորսի մեջ։ 

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

 «Լիվերպուլ» 2-1 «Տոտտենհեմ»

 

Թիմերը տարբեր տրամադրություններով էին մոտեցել խաղին: Եթե «Լիվերպուլ» -ը վերգտել է իրեն և հզոր խաղով «Մանչեսթր Սիթի» -ի հետ վիճարկում է չեմպիոնական տիտղոսը, ապա «Տոտտենհեմ» -ը վերջին չորս խաղերից երեքում պարտվել է և վտանգում է դուրս մնալ «հրաշալի քառյակից»: Անսովոր էր տեսնել լոնդոնցիների մարզիչ Պոչետինոյին տրիբունայից հանդիպմանը հետևելիս: Առհասարակ նա համարվում է քաղաքակիրթ և դաստիարակված մարդ, բայց «Բարնլի» -ից կրած պարտությունից հետո այդ հանգիստ անձնավորության մյարդերը տեղի էին տվել: Թվում էր Յուրգեն Կլոպը առանց իր կոլեգայի տխրում էր մարզչական գոտում: Գերմանացի մասնագետն այս անգամ ո՛չ ուրախություններն էր իր սիրած ձևերով տոնում, ո՛չ էլ անհաջողություններին էր համապատասխան ձևով արձագանքում: 


Standings

TO TOP