Բարսելոնա - Վալյադոլիդ. գերկարևոր խաղ՝ «Կլասիկոյից» առաջ

Այսօր կկայանա Լա Լիգայի 29-րդ տուրի վերջին խաղը, որում «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Վալյադոլիդին»: 

Մարզադաշտ՝ «Կամպ Նոու»

Ո՞ր ալիքով դիտել. Կենտրոն հեռուստաընկերություն

Խաղի մեկնարկը՝ 23:00 (Երևանի ժամանակով)

Այս հանդիպումն էլ ավելի մեծ հետաքրքրություն ստացավ նախօրեին Պրիմերայի առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» պարտությունից հետո, որը հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Սևիլիային»: Այդ խաղից հետո առաջնության չեմպիոնի համար պայքարն էլ ավելի թեժացավ: 

Եթե «կապտանռնագույններն» այս խաղում հաղթեն, ապա մրցաշարային աղյուսակում կշրջանցեն «Ռեալին» ու կբարձրանան 2-րդ հորիզոնական: Դա նրանց 2 միավորի առավելություն կտա Զինեդին Զիդանի թիմի նկատմամբ՝ ապրիլի 10-ին կայանալիք «Էլ Կլասիկոյից» առաջ, ինչը շատ կարևոր է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղը տեղի է ունենալու Մադրիդում: 

Կատալոնական ակումբը հաջողության դեպքում «Աթլետիկոյից» միավորների տարբերությունը կկրճատի 1-ի: Ահա այդչափ կարևոր նշանակություն ունի այս խաղը տանտերերի համար: 

Սակայն միավորներ պետք են նաև «Վալյդոլիդին», քանի որ թիմն այժմ գտնվում է 16-րդ հորիզոնականում և հետնապահ «Ալավեսից» միավորների տարբերությունը ընդամենը 4 է կազմում: 

Կորուստներ

«Բարսելոնա». Կոուտինյո, Ֆատի, Նետո, Պիկե: 

«Վալյադոլիդ». Ռաուլ Գարսիա, Ֆիլիպե, Օրելյանա, Լուիս Պերես, Կիկե Պերես, Էրերո, Ֆերնանդես, Խիմենես, Օլիվաս, Էրվիաս, Մարկոս Անդրե: 

Հավանական մեկնարկային կազմեր (WhoScored)

Վիճակագրություն

Այս զույգի դիմակայությունների վիճակագրությունն ամբողջությամբ կատալոնացիների առավելության մասին է խոսում: Լա Լիգայում թիմերի միջև վերջին 5 հանդիպումից բոլորում հաղթել է «Բարսելոնան»: Ակումբների միջև վերջին խաղը տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերին, որում «Բարսան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով ջախջախել էր Սերխիո Գոնսալեսի թիմին: 

Բուքմեյքերների կարծիք

«Բարսելոնա» (1,13), Ոչ-ոքի (10,5), «Վալյադոլիդ» (25)

Նորություններ

Բոլոր նորությունները