Հայաստանի հավաքականի նորեկի ֆանտաստիկ հարվածը ռաբոնայով 🎥

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով առավելության հասավ Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-ի նկատմամբ։

Բանակայինների կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Ժիրայր Շաղոյանը, որը վերջերս է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում։ 19-ամյա ֆուտբոլիստը փայլուն խաղ է ցուցադրել՝ խփելով իր թիմի միակ գոլը։

Հանդիպման վերջնամասում Շաղոյանն աչքի է ընկել նաև կատարողական բարձր վարպետությամբ. գնդակը ստանալով ձախ եզրից, նա ռաբոնայով փորձել է գրավել մրցակցի դարպասը, սակայն բախտը փոքր-ինչ չի ժպտացել երիտասարդ ֆուտբոլիստին։

Նշենք նաև, որ վերջերս լուրեր էին շրջանառվում Ժիրայր Շաղոյանի՝ իսպանական «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին։

Նորություններ

Բոլոր նորությունները