ՉԼ. Ռեալը վստահորեն հաղթեց Լիվերպուլին և մեծ քայլ կատարեց դեպի կիսաեզրափակիչ 🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում հյուրընկալել էր «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով՝ 3։1։

Խաղի հաշիվը բացվել է 27-րդ րոպեին. Կրոսի հիանալի հեռահար փոխանցումից հետո Վինիսիուսը գեղեցիկ կերպով կասեցրել է գնդակը և այն ուղարկել Ալիսոնի դարպասը։

36-րդ րոպեին Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի գլխով սխալ փոխանցումից հետո Ասենսիոն գնդակը նետել է Ալիսոնի վրայով և գրավել դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը։

Երկրորդ խաղակեսը «Լիվերպուլը» լավ մեկնարկեց և 2 րոպե անց հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը։

Հյուրերի ակտիվությունը Զիդանի գլխավորած թիմը ճնշեց և 65-րդ րոպեին վերականգնեց 2 գոլի առավելությունը. դուբլի հեղինակ դարձավ Վինիսուսը։

Այսպիսով, «Ռեալը» լուրջ առավելություն է ստանում պատասխան հանդիպումից առաջ։ «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» խաղը կկայանա ապրիլի 14-ին։

Հանդիպման տեսությունը.

Նորություններ

Բոլոր նորությունները