ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է հավաքականների թարմացված վարկանիշային աղյուսակը:
Հայաստանի ընտրանին, որը մինչ այդ զբաղեցնում էր 99-րդ հորիզոնականը, բարելավվել է իր դիրքը միանգամից 9 հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 90-րդ տեղը՝ 1273 ընդհանուր միավորով:
Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսի թիմն ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբում մեկնարկային 3 անընդմեջ հաղթանակ էր տարել:
Մեր խմբի մրցակիցներից Գերմանիան զբաղեցնում է 12-րդ, Ռումինիան 43-րդ, Իսլանդիայի ընտրանին 52-րդ, Հյուսիսային Մակեդոնիան 62-րդ, իսկ Լիխտենշտեյնի հավաքականը 186-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բելգիայի ընրանին, որին հաջորդում են Ֆրանսիայի և Բրազիլիայի հավաքականները: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: