Չեմպիոնների լիգայի փլեյ-ֆֆ փուլի 1/4 եզրափակչում պորտուգալական «Պորտուն» կհանդիպի Լոնդոնի «Չելսիին»: Այսօր կկայանա թիմերի միջև առաջին խաղը:
Մարզադաշտ՝ «Ռամոն Սանչես Պիսխուան»
Խաղի մեկնարկը՝ 23:00 (Երևանի ժամանակով)
Հարկ է նշել, որ այս խաղը տեղի է ունենալու չեզոք մարզադաշտում՝ Սևիլիայի «Ռամոն Սանչես Պիսխուանում»: «Պորտուն» նախորդ փուլում՝ 1/8 եզրափակչում սենսացիա իրականացրեց՝ «Յուվենտուսին» և Կրիշտիանու Ռոնալդուին դուրս թողնելով մրցաշարից: Դա փաստում է, որ «Չելսիի» համար այս դիմակայությունում հեշտ չի լինելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «ազվնականներն» ԱՊԼ-ի վերջին տուրում օրեր առաջ 2:5 հաշվով սեփական հարկի տակ զիջեցին առաջնության հետնապահներից «Վեսթ Բրոմվիչին»: Պետք է նշել, որ Էլերդայսի թիմը Տիագո Սիլվայի հեռացումից հետո թվային առավելություն ուներ:
Ակումբները միմյանց հետ վերջին անգամ խաղացել են ՉԼ-ի 2015-16 խաղաշրջանում. խմբային փուլի առաջին հանդիպմանը «Պորտուն» հաղթեց 2:1 հաշվով, իսկ պատասխան խաղում լոնդոնցիները 2:0 հաղթանակ տարան: Խմբային փուլի արդյունքներով «Չելսին» գրավեց 1-ին հորիզոնականը, իսկ «Պորտուն»՝ 3-րդ:
Կորուստներ.
«Պորտու». Մբայե, Մարկանո, Տարեմի, Օլիվեյրա
«Չելսի». Պուլիշիչ
Հավանական մեկնարկային կազմեր (WhoScored)
Բուքմեյքերների կարծիք
«Պորտու» (5,25), Ոչ-ոքի (3,62), «Չելսի» (1,81)