Ուրարտուն խառնում է Արարատի խաղաքարտերը. Ուրարտու - Արարատ՝ 1։0

Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալել էր «Արարատին»։ Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Հանդիպման միակ գոլը գրանցվել է 48-րդ րոպեին։ Հիանալի կոմբինացիայի վերջնամասում Իվուի փոխանցումից հետո Ջոնել Դեսիրեն գեղեցիկ հարվածով գնդակն ուղարկել է Երմակովի դարպասը։

«Ուրարտուն» հանդիպման ընթացքում բավականին բալանսավորված խաղ ցուցադրեց։

«Արարատի» ամենավտանգավոր պահը երկրորդ կեսի միջնամասում էր. աջ եզրից հետևած փոխանցումից հետո Մորի Կոնեի հարվածից հետո գնդակը հետ է մղվել ուղղահայաց դարպասաձողից, իսկ վրա հասած Զավեն Բադոյանը մոտ տարածությունից հարվածել է. երկրորդ դեպքում գնդակը դիպչել է հորիզոնական դարպասաձողին։

«Ուրարտուն» 1-2 վտանգավոր հակագրոհներ է ձեռնարկել հանդիպման վերջնամասում, մի դրվագում է գնդակը հետ է մղվել ուղղահայաց դարպասաձողից։ «Արարատի» գրոհների վերջնամասում սրությունը չի բավականացրել։

Այսպիսով, «Ուրարտուն» 3 միավոր է վաստակում և 21 միավորով մոտենում է 5-րդ հորիզոնականում գտնվող «Նոային», որի ակտիվում 1 միավոր ավելի է։ «Արարատը» 28 միավորով է գլխավորում աղյուսակը. 1 հանդիպում պակաս անցկացրած «Ալաշկերտը» ունի 26 միավոր, իսկ «Արարատ-Արմենիան»՝ 25։

Ջոնել Դեսիրեի գոլը.

Նորություններ

Բոլոր նորությունները