Ինտերը 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ🎥

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ինտերը» տանը 2։1 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ՝ տանելով 10-րդ անընդմեջ հաղթանակը։

Միլանյան ակումբին հաջողվեց արագ գոլ հեղինակել. 10-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Արդեն երկրորդ խաղակեսում Լուկակուն առանձնացավ նաև գոլային փոխանցմամբ. նրա օգնությամբ տանտերերի երկրորդ գոլը խփեց Լաուտարո Մարտինեսը։

Խաղավարտից 5 րոպե առաջ «Սասուոլոյին» հաջողվեց կրճատել տարբերությունը, սակայն թիմը խաղը փրկել չկարողացավ։ Հյուրերի կազմում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Համեդ Տրաորեն։

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը վաստակեց 71 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 11 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Միլանին»։

Նորություններ

Բոլոր նորությունները