ՉԼ. Չելսին հաղթում է Պորտուին և շոշափելի առավելություն ստանում դիմակայությունում 🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Չելսին» հյուրընկալվելիս 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Պորտուգալիայի գործող չեմպիոն «Պորտուի» նկատմամբ։

Սևիլիա քաղաքի «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում կայացած խաղում հաշիվը բացվեց 32-րդ րոպեին. աչքի ընկավ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ Մեյսոն Մաունթը։ 22-ամյա վինգերը, ստանալով գնդակը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում, գեղեցիկ հնարքով շրջանցեց «Պորտուի» պաշտպանին և դիպուկ հարվածով գրավեց դարպասը։

Խաղավարտից 5 րոպե առաջ հաշիվը կրկնապատկեց Բենժամին Չիլվելը՝ դնելով հանդիպման վերջակետը։ 24-ամյա անգլիացին օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից և ներխուժեց տուգանային հրապարակ, ինչից հետո շրջանցելով նաև դարպասապահին՝ գնդակն ուղարկեց դատարկ դարպասը։

Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը շոշափելի առավելություն ստացավ դիմակայությունում, որի պատասխան խաղը կկայանա ապրիլի 13-ին՝ Լոնդոնում։

Նորություններ

Բոլոր նորությունները