Հոսպիտալացվել է Միլանի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին

Իտալական «Միլանի» նախկին նախագահ, այժմ «Մոնցա» ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հաղորդում է La Repubblica-ն։

84-ամյա ֆունկցիոները երկու շաբաթվա մեջ արդեն 2-րդ անգամ է հայտնվում հիվանդանոցում։ Նրա առողջական վիճակի մասին դեռևս մանրամասներ դեռ չեն հաղորվում։

Նշվում է, որ Բեռլուսկոնին Սան Ռաֆաել քաղաքի հիվանդանոց է ժամանել Պրովանսից, որտեղ Զատիկն անցկացրել է դստեր հետ։

Հիշեցնենք, որ Սիլվիո Բեռլուսկոնին «Միլանը» ղեկավարել է 1986-2017 թվականներին։

Նորություններ

Բոլոր նորությունները