Ուսեյն Բոլտ. Ռոնալդուն գերազանցում է Մեսսիին

Աթլետիկայի օլիմպիական 8-ակի չեմպիոն Ուսեյն Բոլտը ընտրություն է կատարել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի միջև։

«Ինձ համար դժվար է պատասխանել նմանատիպ հարցերին, քանի որ երկրպագում եմ Արգենտինայի հավաքականի։ Սակայն ես նաև Ռոնալդուի մեծ երկրպագուն եմ։ Հիանում եմ նրա խաղով դեռ այն ժամանակվանից, երբ նա հանդես էր գալիս իմ սիրելի «Մանչեսթեր Յունայթեդում»։ 

Այնուամենայնիվ, կարծում եմ, ո Ռոնալդուն գերազանցում է Մեսսիին, որովհետև նա իր մեծությունը ցույց է տվել միանգամից մի քանի առաջնություններում։ Այդ պատճառով ես կընտրեմ Ռոնալդուին։ Բայց կան նաև այլ հիանալի խաղացողներ, որոնցից կառանձնացնեմ Մբապեին»,- հանրահայտ վազորդի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Նորություններ

Բոլոր նորությունները