Տիգրան Եսայան. Արժանի էինք այս հաղթանակին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Ուրարտուն» 1։0 հաշվով հաղթել է «Արարատին»։

Հանդիպումից հետո կայացել է «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Տիգրան Եսայանի ասուլիսը։

Խոսելով հանդիպման մասին՝ Եսայանն ասել է. «Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին, ակումբի ղեկավարներին։ Տղաները խաղի սկզբից մինչև վերջ կազմակերպված էին, նվիրված և կարգապահ։ Մենք արժանի էինք հաղթանակին։

Առջևում շատ խաղեր ունենք։ Կան բոլոր հնարավորությունները առաջնությունում բարձր տեղ զբաղեցնելու համար»։

- Ի՞նչ կասեք գոլի մասին։ Տնային աշխատա՞նք էր, մարզումների ժամանակ ուշադրություն դարձնո՞ւմ եք կոնկրետ այդպիսի հակագրոհներին։

- Այո, մենք մարզումների ժամանակ աշխատում ենք այդպիսի հակագրոհների վրա։ Տղաները լավ կատարեցին առաջադրանքը. ճիշտ պահին փոխանցում, իսկ Դեսիրեն լավ բացվեց։ Ընդգծեմ նաև Ջոնելի հիանալի հարվածը՝ ճիշտ գնահատեց դիրքը և լավ հարված կատարեց։ Խաղից խաղ պետք է բարելավենք գոլային պահերը իրացնելու խնդիրը։

Նորություններ

Բոլոր նորությունները