Իտալական Ա Սերիայի 3-րդ տուրից հետաձգված խաղում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ։
«Ծեր Սինյորան» մեկական գոլ խփեց յուրաքանչյուր խաղակեսում։ 13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն։ Հարկ է նշել, որ այդ գոլում իր մեծ ներդրումն ուներ գոլային փոխանցման հեղինակ Ֆեդերիկո Կյեզան, որն աջ եզրում փայլուն կերպով շրջանցեց երկու մրցակցի, որից հետո կատարեց վճռորոշ փոխանցումը։
Չնայած բազմաթիվ փորձերին, «Նապոլիին» չէր հաջողվում բեկել խաղի ընթացքը։ Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը բազմաթիվ հարվածներ կատարեց, սակայն ապարդյուն։ Իսկ արդեն 73-րդ րոպեին «Յուվենտուսի» առավելությունը կրկնապատկեց Պաուլո Դիբալան, որը Բենտանկուրի փոխանցումից հետո տուգանային հրապարակից գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը։
Հանդիպման վերջնամաում Ջենարո Գատուզոյի թիմին, այնուամենայնիվ, հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Նշանակված 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Լորենսո Ինսինյեն։ Սակայն նեապոլցիներն ավելին անել չկարողացան։
«Յուվենտուսն» այս հաղթանակից հետո վաստակեց 59 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը։ «Նապոլին» 56 միավորով 5-րդն է։
Յուվենտուսն ուժեղ էր Նապոլիից 🎥

Նորություններ
- Կյելինի. Եթե Ռոնալդուն խնդիր է, ապա ես կցանկանայի նման ավելի շատ խնդիրներ ունենալ
- Կատալոնացիների վերջին շանսը. բասկերը պատրաստ են կրկնել տարեսկզբյան հաջողությունը. Ատլետիկ - Բարսելոնա եզրափակչին ընդառաջ
- Ագուերոն բաց կթողնի Չելսիի դեմ խաղը
- Ռոմայի առաջատարներից մեկը կհեռանա թիմից
- Քեյնն ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում շրջանցել է Դեֆոյին և Ֆաուլերին
- Արքայական Գավաթի եզրափակիչ և այլ խաղեր. ինչ դիտել այսօր
- Կուման. Մեսսին ամեն ինչ կանի, որպեսզի հաղթենք Գավաթի եզրափակչում
- Տոտենհեմը վերջին 6 խաղերում 1 անգամ է հաղթել
- Լիգա-1. Միշել Տեր-Զաքարյանի թիմը չպահպանեց հաղթական հաշիվը առաջատարի դեմ խաղում 🎥
- Մարտական ոչ ոքի՝ Էվերթոն - Տոտենհեմ խաղում 🎥
- Լայպցիգն ու Հոֆենհայմը չպարզեցին հաղթողին, Ադամյանը փոխարինման մտավ վերջին րոպեներին
- Բավարիայի մարզիչը խոստովանել է, որ վատ է քնում ՉԼ-ից դուրս մնալուց հետո
- Յայա Տուրե. Ես նամակով ներողություն եմ խնդրել Գվարդիոլայից, բայց պատասխան չեմ ստացել
- Աղբյուր. Ռամոսը չի երկարաձգի Ռեալի հետ պայմանագիրը
- Աբրամովիչը 6 անգամ Գվարդիոլային հրավիրել է Չելսի
- Էվերթոն - Տոտենհեմ. Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
- Հոֆենհայմի մեկնարկային կազմը Լայպցիգի դեմ խաղում
- Ռեալը Բավարիայի պաշտպանին ձեռք բերելու մասին կհայտարարի ամռանը
- Պոչետինոն նշել է աշխարհի լավագույն մարզչին