Վարդան Բիչախչյան. Շնորհավորում եմ Ուրարտուին. շարժվում ենք առաջ

Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Արարատը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվել է «Ուրարտուին»։

Հանդիպումից հետո կայացել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի մամուլի ասուլիսը.

Խոսելով խաղի մասին՝ Բիչախչյանն ասել է. «Առաջին խաղակեսում մենք մեզ նման չէինք, տղաների գործողություններում հոգնածություն կար և թարմության պակաս։ Ամեն դեպքում, առաջին կեսում 2-3 դրվագ ունեինք, որոնք հարվածով ավարտեցինք. դիպուկությունը պակասեց։

Իմանալով Դեսիրեի խաղաոճը՝ չպետք է թույլ տայինք, որ այդպիսի հակագրոհ զարգանար։ Թույլ տվեցինք, որ նա օգտագործի իր ուժեղ կողմը...։

Այնուհետև փորձեցինք շտկել իրավիճակը։ Մեկ լավ պահ ունեինք, երբ մեկ դրվագում 2 անգամ գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղավերջում Թիթիզյանը մոտ տարածությունից չկարողացավ գոլ խփել։

Հարձակման գծում կորուսնետ ունեինք՝ Ուրոշ Նենադովիչը և Աղվան Պապիկյանը, ովքեր առանցքային խաղացողներ են մեր թիմում։ Ամեն դեպքում, շնորհավորում եմ «Ուրարտուին»։ Շարժվում ենք առաջ»։

 - Ինչպե՞ս կգնահատեք փոխարինման մտած ֆուտբոլիստների խաղը։

 - Եթե չկարողացան խաղը փրկել, ուրեմն չեմ կարող բավարարված լիներ, բայց ցանկություն տեսա նրանց գործողություններում։

Նորություններ

Բոլոր նորությունները