Բենզեմա. Էլ Կլասիկոն աշխարհի լավագույն դիմակայությունն է

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղից առաջ կարծիք է ասել սպասվող Էլ Կլասիկոյի մասին։

«Էլ Կլասիկոն աշխարհի լավագույն դիմակայությունն է։ Եվ դա ոչ միայն ինձ, այլ բոլորիս համար, քանի որ այս խաղում հանդիպում են երկու մեծ պատմություն ունեցող ակումբներ։ Այս հանդիպումը միշտ էլ մեծ նշանակություն է ունենում։

Մեզ դժվար խաղ է սպասվում։ Դիմակայելու ենք թիմի, որը սիրում է տիրել գնդակին, ինչպես և մենք։ Կհաղթի նա, ով ավելի լավ կգործի խաղադաշտի կենտրոնում։ Մենք դաշտ ենք դուրս գալու հաղթելու համար, քանզի սա մեզ համար նման է եզրափակչի։

Մեսսիից ամեն ինչ կարելի է սպասել, ուստի նրա հետ պետք է զգույշ լինել։ Մենք գիտենք, որ նա շատ վտանգավոր է գործում։ «Բարսելոնան» նաև շատ լավ դարպասապահ ունի»,- 33-ամյա ֆրանսիացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա Մադրիդում ապրիլի 10-ին և կսկսկվի Երևանի ժամանակով 23։00-ին։

Նորություններ

Բոլոր նորությունները