ՉԼ. Թեժ ֆուտբոլ. Բավարիա - ՊՍԺ՝ 1։2 առաջին խաղակեսից հետո 🎥

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալել է ՊՍԺ-ին։ Առաջին խաղակեսն ավարտվել է 1։2 հաշվով։

Խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց Նեյմարի փոխանցումից հետո Մբապեն գոլի հեղինակ է դարձել։

28-րդ րոպեին Նեյմարը 2-րդ գոլային փոխանցումն է կատարել. բրազիլացու հիանալի փոխանցումից հետո Նոյերի դարպասը գրավել է փարիզյան թիմի ավագ Մարկինյոսը։

37-րդ րոպեին մյունխենյան թիմը կրճատել է հաշվի տարբերությունը. գոլով աչքի է ընկել Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը։

Հանդիպման գոլերը.

 

Նորություններ

Բոլոր նորությունները