Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» հյուրընկալել էր ՊՍԺ-ին։ Մյունխենյան թիմը պարտվեց 2։3 հաշվով։
Հանդիպման մեկնարկից 3 րոպե անց Մբապեն գրավել է Նոյերի դարպասը՝ բացելով հաշիվը։ 28-րդ րոպեին Նեյմարի 2-րդ գոլային փոխանցումից հետո փարիզյան թիմի ավագ Մարկինյոսը կրկնապատկել է հաշիվը։
37-րդ րոպեին տանտերերը կրճատել են հաշվի տարբերությունը. գոլի հեղինակ է դարձել Շուպո-Մոտինգը։
60-րդ րոպեին Թոմաս Մյուլերը գոլի հեղինակ է դարձել՝ հավասարեցնելով խաղի հաշիվը։
Այնուամենայնիվ, փարիզյան թիմը հաղթանակ է կորզել. 68-րդ րոպեին Մբապեն դուբլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այսպիսով, Պոչետինոյի գլխավորած ՊՍԺ-ն լուրջ առավելություն է ստանում «Բավարիայի» հետ պատասխան հանդիպումից առաջ։ Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 13-ին։
Հանդիպման տեսությունը.