Նեյմարը վերջին 8 տարում ՉԼ-ի ամենաշատ գոլային փոխանցում կատարողն է

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3։2 հաշվով առավելության հասավ մրցաշարի գործող չեմպիոն «Բավարիայի» նկատմամբ։ Մանրամասներն՝ այստեղ։

Փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարն այդ խաղում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ։ OptaJoe-ի տվյալներով, 29-ամյա բրազիլացին «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայում առաջին իսկ մասնակցությունից (2013/14) մինչև այս պահը մրցաշարում կատարել է 25 գոլային փոխանցում։

Հարկ է նշել, որ տվյալ ժամանակահատվածում ոչ ոքի չի հաջողվել Նեյմարից շատ արդյունավետ փոխանցումներ կատարել։ 

Նորություններ

Բոլոր նորությունները