Մբապեն գերազանցել է Անրիի, Վան Պերսիի ու Գրիզմանի ցուցանիշները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն նախօրեին դուբլի հեղինակ է դարձել «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում։

22-ամյա ֆրանսիացու համար դրանք 25-րդ և 26-րդ գոլերն էին Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում, ինչը նշանակում է, որ նա գերազանցեց Անտուան Գրիզմանի և Վան Պերսիի ցուցանիշները։

Բացի այդ, Կիլիանը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ-ում խփած գոլերի թիվը հասցրեց 13-ի և առաջ անցավ իր լեգենդար հայրենակից Թյերի Անրիից։ Հարկ է նշել, որ ֆրանսիացի խաղացողներից այս փուլում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը Կարիմ Բենզեման է, որն աչքի է ընկել 19 անգամ։

Հիշեցնենք, որ Մբապեն ճանաչվել է նաև «Բավարիա» - ՊՍԺ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Նորություններ

Բոլոր նորությունները