Footballam.com կայքը շարունակում է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նոր թեկնածուներին:

Հիշեցնենք, որ ՀՖՖ գործադիր կոմիտեն ֆեդերացիայի բարձրագույն մարմինն է, որը վերահսկում է ֆեդերացիայի գործունեության բոլոր ոլորտները:

ՀՖՖ ապագա Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուներին մենք ներկայացնում են ֆեդերացիայի կազմած ցանկի հերթականությամբ:

 

Արմեն Նիկողոսյան

Առաջադրվել է «Գյումրու ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ-ի կողմից:

Ծնվել է 1961թ հոկտեմբերի 15-ին: Ինժեներ-շինարար, մարզական լրագրող:

Կրթությունը

Սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ և ստացել ինժեներ-շինարարի որակավորում: 

Աշխատանքային գործունեությունը

1983-86թթ՝ Կենցաղսպասարկման նախարարության նախագծա-կոնստրուկտորային ինստիտուտ, ինժեներ

1986-87թթ՝ ՀԽՍՀ կառավարությանը առընթեր բնակշին գլխավոր վարչություն, ինժեներ

1987-89թթ՝ «Վոլնա» գիտաարտադրական միավորման Երևանի մասնաճյուղ, ինժեներ, բաժնի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ

1989-90թթ՝ Երևանի ռետինատեխնիկական գործարան, կապիտալ շինարարության բաժնի պետ

1990-94թթ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթական համալիր, փոխտնօրեն

1995-96թթ՝ «Հայկենցաղսպասարկում» արտադրական միավորում, գլխավոր տնօրենի տեղակալ

1996-97թթ՝ ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջության նախարարություն, նախարարի խորհրդական

1997-98թթ՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, պետի տեղակալ

2000թ՝ «Սպասարկումների և շահագործման տնօրինություն» ՊՓԲԸ, տնօրեն

2017թ նոյեմբերից՝ ՀՖՖ նախագահի խորհրդական

Այլ գործունեություն

«Հայկական ժամանակ» օրաթերթ, մարզական լրագրող (1999-2017թթ), «90 րոպե» շաբաթաթերթ, գլխավոր խմբագիր (2007-2010), «Լրացուցիչ ժամանակ» հաղորդման համահեղինակ և վարող (Հ1, 2010-2013), «Ֆուտբոլի ժամը» հաղորդման համահեղինակ և վարող (2013-2016, «Արմենիա» ՀԸ), Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի գործադիր տնօրեն (2015-18):

Այլ տվյալներ

Պահեստազորի սպա, զինվորական կոչումը՝ լեյտենանտ:

Մեր գնահատականը՝ որպես ֆուտբոլային ֆունկցիոների

Ֆուտբոլային աշխարհին հայտնի է վերը նշված ֆուտբոլային հաղորդաշարերով: Դրանց ընթացքում հայկական ֆուտբոլի հետ կապված ոչ մի լուրջ հարց չի բարձրացրել և քննարկել: Ինչ վերաբերում է հպանցիկ քննադատություններին, ապա դրանք միակողմանի ու կողմնակալ են եղել: Միշտ պաշտպանել է ՀՖՖ-ի ու ֆեդերացիայի նախագահի շահերը: Ուստի, Գործկոմի նիստերին դժվար թե կարողանա անկողմնակալ որոշումներ կայացնել, քանի որ իր սովորության համաձայն պետք է աջակցի միմիայն ՀՖՖ նախագահին:

 

Արմեն Մելիքբեկյան

Առաջադրվել է «Զվարթնոց» ՖԱ-ի կողմից:

Ծնվել է 1980թ մայիսի 10-ին, Երևանում: Լրագրող, գրականագետ:

Կրթությունը

1997- 2002թթ.՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական համալսարան, ռոմանո-գերմանակական ֆակուլտետ, գրականագետ

2002-2005թթ.՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական համալսարան, ռոմանո-գերմանակական ֆակուլտետ, ասպիրանտուրա, բանասիրական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեությունը

1999-2000թթ.՝ Հայաստանի ազգային հեռուստատեսության «Սպորտ» ստուդիայի թղթակից

2001-2002թթ.՝ «Dailyfootball.com» » կայք-էջի խմբագիր

2002-2003թթ.՝ «Footballtoday.ru» կայք-էջի գլխավոր խմբագիր

2003-2013թթ՝ մարզական մեկնաբան ու վերլուծաբան Հանրային հեռուստաընկերությունում

2013-2016թթ՝ մարզական մեկնաբան ու վերլուծաբան «Արմենիա» հեռուստաընկերությունում

2005-10թթ՝ Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական համալսարանի արտասահմանյան գրականության դասախոս

2005-08թթ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենի տեղակալ

2008թ՝ tert.am կայքի համահիմնադիր, մինչև 2009թ դեկտեմբերը՝ համակարգող

2010թ՝ «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի համահիմնադիր, Epress.am կայքի լրագրող: Ներկայումս՝ կայքի խմբագիր

Մեր գնահատականը՝ որպես ֆուտբոլային ֆունկցիոների

Ֆուտբոլային աշխարհին հայտնի է որպես ֆուտբոլային մեկնաբան և վերը նշված ֆուտբոլային հաղորդումների համահեղինակ: Դրանց ընթացքում փորձել է անաչառ լինել և զերծ մնալ անհարկի քննադատությունից: Լավ տեղեկացված է ֆուտբոլային իրադարձություններից, հատկապես՝ արտասահմանյան: Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատելու որոշակի փորձ ունի:

 

Կարեն Շաբոյան

Առաջադրվել է «Հայկական Ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն» ՀԿ-ի կողմից:

Ծնվել է 1987թ մայիսի 9-ին, Երևանում:

Կրթությունը

2003-2008թթ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Կիբերնետիկայի ֆակուլտետ

Աշխատանքային գործունեությունը

2006-2008թթ՝ ArmFootball.com կայք, լրագրող

2008-2017թթ՝ նույն կայքի կոմերցիոն ղեկավար

2008-2015թթ՝ «Յուքոմ» ընկերության վաճառքի տնօրեն

2015-2016թթ`« Օրանժ Արմենիա» ընկերության վաճառքի տնօրեն

2016թ.-ից մինչ օրս՝ «Յուքոմ» ընկերության վաճառքի տնօրեն

Այլ տվյալներ

«Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուների շարժման համահիմնադիր

Մեր գնահատականը՝ որպես ֆուտբոլային ֆունկցիոների

Որպես ՖԱՖ-ի անդամ, հավանաբար երկար ժամանակ հետաքրքրվել է հայկական ֆուտբոլով: Սակայն նման ուղղով անցել են հարյուրավոր երկրպագուներ: Շարժման անդամները միշտ քննադատել են ՀՖՖ-ի հին գործկոմի կազմը՝ նշելով, որ այնտեղ հավաքված են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Այդ դեպքում հարց է ծագում. իսկ ի՞նչ նպատակով է ֆուտբոլասերը ցանկանում ՖԱՖ-ի տրիբունան փոխել գործկոմականների օթյակով:

 

Արսեն Թորոսյան

Առաջադրվել է «Ալաշկերտ» ՖԱ-ի կողմից:

Ծնվել է 1982թ հունիսի 21-ին, Երևանում: ՀՀ առողջապահության նախարար:

Կրթությունը

1998-2004թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում

2004-2006թթ. սովորել է ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ

2006-2009թթ. ուսումը շարունակել է ասպիրանտուրայում՝ հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ

Աշխատանքային գործունեությունը

2004-2005թթ.՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Սոցիալական աշխատողների խմբի ղեկավար

2005-2010թթ՝ Առողջության առաջնային պահպանման բարեփոխումների ծրագիր, Ընտանեկան բժշկության և բուժօգնության որակի համակարգող

2010-2011թթ՝  ՀՀ ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի Մոնիտորինգի և գնահատման բաժնի վարիչ, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2011-2015,  2016-2018թթ՝ «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրեն

2018 թ. մայիսի 12-ից՝ ՀՀ առողջապահության նախարար

Այլ տվյալներ

2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում։

Մեր գնահատականը՝ որպես ֆուտբոլային ֆունկցիոների

Հայաստանի վերջին տարիների չեմպիոնի թեկնածուն պարզապես լուսնային կիլոմետրերով հեռու է ֆուտբոլային մոլորակից: Հայկական ֆուտբոլի «առողջությամբ» պետք է զբաղվեն ֆուտբոլային «բժիշկները», այսինքն՝ պրոֆեսիոնալ մարզիչները և ֆունկցիոներները:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP