Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Մեյսոնը դժգոհ է ՖԻՖԱ-ի Պուշկաշի անվան մրցանակի արդյունքներից:

Նախորդ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել «Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահի Պրեմիեր լիգայի «Էվերտոնի» հետ խաղում խփած գոլը, ինչը զարմացրել է անգլիացի ֆուտբոլիստին: 

«Պուշկաշի անունը կրող մրցանակն այսօր կորցրեց իր վստահելիությունը: Այն ստացել է Սալահը, որի խփած գոլը նույնիսկ լավագույնը չի եղել Պրեմիեր լիգայում: Ինչպես կարելի էր արհամարհել Բեյլի խփած մկրատաձև գոլը: Դա լավագույն գոլերից մեկն է Չեմպիոնների լիգայի պատմության մեջ», - իր թվիթերյան էջում գրել է Մեյսոնը:

Հավելենք, որ Պուշկաշի մրցանակին հավակնում էին նաեւ Դենիս Չերիշևը (2018թ աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Խորվաթիային խփած գոլը), Գարեթ Բեյլը (Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլին» խփած 1-ին գնդակը), Քրիշտիանու Ռոնալդուն (Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Յուվենթուսին» խփած գոլը), Բենջամին Պավարը (աշխարհի առաջնության Ֆրանսիա - Արգենտինա 1/8 եզրափակիչ խաղում խփած գոլը), Լիոնել Մեսսին (2018թ աշխարհի առաջնությունում Նիգերիային խփած գոլը) և այլն:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP