Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոն այսպես է մեկնաբանել Իտալիայի ընտրանու հետ կայացած ընկերական խաղը (1:1):

«Շատ դժվար խաղ էր, բայց արդյունքը բավարարում է մեզ: Իտալացիները շատ պահեր ունեին, և մարզական բախտը մեր բերեց: Բայց մենք էլ խնդիրներ առաջացրինք մրցակցին: Շևչենկոն շնորհակալություն հայտնեց մեզ խաղի և բնավորության համար: Միշտ հաճելի է խաղալ բարձր մակարդակի թիմերի դեմ:

Ցանկանում եմ նշել Պյատովի խաղը: Եթե Անդրեյը չլիներ, ապա հաշիվը կարող էր ավելի մեծ լինել: Ինչ վերաբերում է իտալացիների խփած գոլին, ապա ոչ մեկին չեմ կարող մեղադրել, քանի որ թիմով ենք գոլ խփում և բաց թողնում: Հակառակորդի խաղացողը կենտրոնական գոտուց հարված հասցրեց, և ոչ ոք նրան չէր խանգարում, ուստի մեր կիսապաշտպաններին նույնպես պետք է հարցեր ուղղել:

Իտալացիներից առանձնացնել որևէ մեկին չեմ կարող: Նրանք վստահ և առանց շտապելու էին խաղում գնդակը վերահսկելիս: Մենք նրանցից սովորելու շատ բան ունենք», - հանդիպումից հետո ասել է «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը:

Հավելենք, որ Իտալիայի - Ուկրաինա ընկերական խաղում գոլերը գրանվել են երկրորդ կեսում: 55-րդ րոպեին Բերնադեսկին բացել է հաշիվը, իսկ 62-ին Մալինովսկին հավասարեցրել այն:

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP