Հարավային Կորեայի հավաքականի պաշտպան Չժան Հեն Սուն ցմահ որակազրկվել է և այլևս չի կարող հանդես գալ ազգային թիմում: Այդ մասին հայտնում է Կորեայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Պարզվել է, որ ֆուտբոլիստը կեղծել է բանակում ծառայելու փաստաթղթերը և այդպես չի կատարել հայրենիքի հանդեպ ունեցած իր պարտքը:

Հարավային Կորեայում բոլոր մարզիկները երկու տարով զորակոչվում են բանակ: Բացառություն է արվում միայն օլիմպիական և Ասիական խաղերի չեմպիոնների համար:

Չժան Հեն Սուն հավաքականի կազմում հաղթել է 2014թ Ասիական խաղերում, սակայն այդ դեպքում նա պետք է պարտադիր 4 շաբաթ անցներ ռազմական պատրաստություն, բացի այդ երեք տարում 500 ժամ հասարակական աշխատանք կատարեր: Հենց այդ երկու փաստաթղթերն էլ կեղծել է ֆուտբոլիստը: Նա միաժամանակ տուգանվել է 26500 դոլարով:

Նշենք, որ Չժան Հեն Սունը Հարավային Կորեայի հավաքականի կազմում մասնակցել է 2018թ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որտեղ անցկացրել է 3 խաղ: Ընդհանուր առմամբ նա ազգային թիմում խաղացել է 59 անգամ և դարձել 3 գոլի հեղինակ:     


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP