Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հույս ունի, որ 2022թ աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունենալու Քաթարում, ավելի լավ հանդես կգան Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի և Ասիայի թիմերը:

«Հուսով եմ, որ 2022 թվականին տեղի կունենա աշխարհի իրական առաջնություն, քանի որ 2018թ մունդիալն ավելի շատ հիշեցնում էր Եվրոպայի առաջնություն՝ դրսից հրավիրված մեկ թիմով՝ Բրազիլիայի հավաքականով: Իհարկե, բոլորը հասկացան, որ Հարավային Ամերիկայի թիմերը, բացի բրազիլացիներից, պատրաստ չեն հաղթելու: Լավագույնների թվում չէին նաև ասիական և աֆրիկական թիմերը: Այն ստիպում է մտածել, որ եվրոպական ֆուտբոլը մի քանի գլուխ բարձր է մյուս մայրցամաքների ֆուտբոլի մակարդակից: Հուսով եմ, որ առաջիկա աշխարհի առաջնությունում մյուս թիմերը կցուցադրեն ավելի բարձր մակարդակի խաղ», - ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է WINNER Sports-ը:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP