Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է 2018 թվականի աշխարհի լավագույն խաղարկողների ցուցակը:

Ինչպես հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը, այս տարի լավագույն է ճանաչվել Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդիչը, որը վաստակել է 272 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին (144 միավոր), երրորդ՝ «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը (114):

Առաջին հնգյակում տեղ են զբաղեցրել նաև «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրեյնը (36) և «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը (18): 

Նշենք, որ նախորդ երեք տարիներին IFFHS-ի կողմից տարվա լավագույն խաղարկող ճանաչվել էր Լիոնել Մեսին:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP