Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 2018թ արդյունքներով ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ և արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի:

«Ֆրանս Ֆուտբոլ» շաբաթահանդեսի հարցման արդյունքներով նա վաստակեց 753 միավոր: Երկրորդ տեղը գրավեց նրա նախկին թիմակից, այժմ «Յուվենթուսում» հանդես եկող պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն՝ 476 միավոր: Լավագույն եռյակը եզրափակեց Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանը՝ 414 միավոր: Նախկինում աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին 280 միավորով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

«Ֆրանս Ֆուտբոլն» առաջին անգամ որոշեց նաև տարվա լավագույն երիտասարդ և կին ֆուտբոլիստին: Այդ մրցանակներին արժանացան համապատասխանաբար «ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն և ֆրանսիական «Լիոնի» ֆուտբոլիստուհի, նորվեգացի Ադա Հեգերբերգը:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP