Ֆրանսիայում շարունակվող հակակառավարական ակցիաների պատճառով Լիգա 1 առաջնության 17-րդ տուրում կայացան ընդամենը չորս հանդիպում:

Երկրորդ տեղում ընթացող «Լիլը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով հաղթեց «Նիմին» և ամրապնդեց իր դիրքերը: Նրան հետապնդող «Լիոնը» սեփական դաշտում ջախջախեց «Մոնակոյին»՝ 3:0, և բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Մրցաշարային աղյուսակի երկու հարևանների՝ «Ռեյմսի» և «Ստրասբուրի» միջև կայացած հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի առավելությամբ՝ 2:1, որոնք էլ շրջանցեցին հենց հյուրերին ու բարձրացան 8-րդ հորիզոնական:

Կայացած չորրորդ խաղում «Նիսն» իր հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Սենտ-Էտյենի» հետ: Տանտերերը 26 միավորով այժմ զբաղեցնում են 7-րդ տեղը, իսկ հյուրերը 27-ով գտնվում են 5-րդ հորիզոնականում:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP