Ֆրանսիայի Լիգա 1 առաջնության 19-րդ տուրի առաջին օրը կայացան 9 հանդիպում:

Մրցաշարի առաջատար «ՊՍԺ»-ն Կիլիան Մբապեի խփած գոլի շնորհիվ պարտության մատնեց «Նանտին» և տոնեց թվով 15-րդ հաղթանակը: Իսկ ահա փարիզեցիներին հաջորդող «Լիլը» սեփական դաշտում չնայած առաջինը գրավեց «Թուլուզի» դարպասը, սակայն հետո երկու գոլ բաց թողեց և անսպասելի  պարտություն կրեց՝ 1:2:

Երրորդ տեղում գտնվող «Լիոնը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց 4-րդ տեղը զբաղեցնող «Մոնպելյեի» հետ՝ 1:1: Երկու թիմերն էլ միավորներ կորցին և էլ ավելի հետ մնացին «ՊՍԺ»-ից:

Օրվա մնացած խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.

«Անժե» - «Մարսել»՝ 1:1

«Մոնակո» - «Գենգամ»՝ 0:2

«Ռեյմս» - «Կան»՝ 2:2

«Ռեն» - «Նիմ»՝ 4:0

«Սենտ-Էտյեն» - «Դիժոն»՝ 3:0

«Ստրասբուր» - «Նիս»՝ 2:0

Այսօր նախատեսված վերջին խաղում «Բորդոն» իր հարկի տակ կընդունի «Ամյենին»:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP