Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը բրիտանական հանրահայտ World Soccer պարբերականի կողմից ճանաչվել է 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ:

Լրագրողների հարցման արդյունքներով խորվաթ ֆուտբոլիստը վաստակել է 706 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրած Քրիշտիանու Ռոնալդուն ստացել է 576 ձայն: Լավագույն եռյակը եզրափակել է ֆրանսիացի Կիլիան Մբապեն՝ 486 միավոր: Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչին մինչ այդ տարվա լավագույն ֆուտբոլիստ էին ճանաչվել ՖԻՖԱ-ն ու France Football-ը:

2018թ լավագույն մարզիչ է ճանաչվել Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը, որը ստացել է 42 ձայն: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը (15), երրորդ՝ Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլադկո Դալիչը (9):

Տարվա լավագույն թիմ է հռչակվել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը՝ 53 ձայն: Ապա հաջորդում են Մադրիդի «Ռեալը», Խորվաթիան, «Մանչեսթեր Սիթին», «Յուվենթուսը», «Լիվերպուլը»:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP