Ֆրանսիայի առաջնության հետնապահներից «Մոնակոն» ձեռք է բերել «Շալկե-04»-ի պաշտպան Նալդոյին:

Ինչպես նշում է ակումբի պաշտոնական կայքը, 36-ամյա բրազիլացի խաղացողի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2020թ հունիսը: Այս մրցաշրջանում Նալդոն գերմանական Բունդեսլիգայում անցկացրել է 7 խաղ (բոլորը մեկնարկային կազմում):

«Մոնակոն» 13 միավորով այժմ Լիգա 1-ի առաջնությունում զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ տեղը: Առաջիկա խաղում Թիերի Անրիի սաները ուժերը չափելու են «Մարսելի» հետ: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 13-ին:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP