«Մանչեսթր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արտահայտվել է «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին, որը տեղափոխվել է «Բարսելոնա»:

Հոլանդացին նախկինում հայտարարել էր, որ տեղափոխությունից առաջ հեռախոսով շփվել է Գվարդիոլայի հետ, իսկ կատալոնացիների մարզիչ Էռնեստո Վալվերդեն ասել էր, որ «այդպես չի կարելի վարվել»:

«Ես չեմ պատասխանի: Նա իմ ընկերն է, և ոչ մի խնդիր չկա: Դե Յոնգը կդառնա «Բարսելոնի», ֆուտբոլիստ, այնպես որ ամեն ինչ վճռված է. Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել:

Ամեն ինչ վերջացած է: Նա մեր խաղացողը չէ, և դա մեր գործը չէ: Ես կենտրոնացած եմ «Նյուքասլի» հետ առաջիկա խաղին»: - ասել է Գվարդիոլան

 

Հեղինակ՝    Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP