«Պարի Սեն Ժերմենի»հարձակվող Նեյմարը կաշառակերության և խարդախության մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ:

Իսպանիայի ազգային դատարանը, որը քննում է միջազգային մասշտաբի քրեական գործերը, մերժել է բրազիլացու հարցը կարգավորելու առաջարկը: Նա այժմ չի կարող խուսափել դատական քննությունից:

Նեյմարը այն անձանց ցանկում է, որոնք մեղադրվում են ֆուտբոլիստի «Սանթոսից» «Բարսելոնա» տեղափոխության ընթացքում կատարված կաշառակերության և խարդախության մեջ:  Մասնավորապես մեղադրյալներին վերագրվում է տեղափոխության գումարի չարամտորեն բարձրացում մինչև 83 միլիոն եվրո:

Պատասխանողների թվում են ինքը Նեյմարը, նրա հայրը, նրանց ընտանեկան N&N ձեռնարկությունը, «Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը, ներկայիս նախագահ Ժոզեպ Բարտոմեուն և «Սանթոսի» նախագահը:

Դատական հայցը հարուցել է DIS կազմակերպությունը,որին պատկանում է Նեյմարի նկատմամբ իրավուքների 40%-ը, և որը հակված է կարծել, որ գումարն ամբողջությամբ չի ստացել, քանի որ տեղափոխության իրական գումարի չափը թաքցվել է:

Հոկտեմբերին հաղորդվել է, որ Նեյմարին 6 տարվա ազատազրկում է սպառնում:

Նեյմարը 2013 -ից մինչև 2017 -ը հանդես է եկել «Բարսելոնայում». 2017 - ի ամռանը նա 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն»:

 

 

Հեղինակ՝       Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP