«Բարսելոնը» հրապարակել է Իսպանիայի գավաթի 1/2 եզրափակիչում  թիմի հայտացուցակը:

«Բարսելոնը» հանդիպելու է «Ռեալի» հետ:

Հայտացուցակում ընդգրկվել է Լիոնել Մեսսին, որի մասնակցությունը խաղին հարցականի տակ էր, կապված 22-րդ տուրի «Վալենսիայի» հետ խաղում ստացած վնասվածքի հետ:

Ուսման Դեմբելեն հայտացուցակից բացակայում է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստը վերականգնվում է վնասվածքից և պատրաստ է մասնակցելու կլասիկոյին:

«Բարսելոնի» ամբողջ կազմն ունի հետևյալ տեսքը: Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Նելսոն Սեմեդու, Ժերար Պիկե, Իվան Ռակիտիչ, Սերխի Բուսկետս, Ֆելիպե Կոուտինյո, Արթուր, Լուիս Սուարես, Լիոնել Մեսսի, Մալկոմ, Կլեման Լանգլե, Ժորդի Ալբա, Սերխի Ռոբերտո, Կարլես Ալենյա, Արթուրո Վիդալ, Թոմաս Վերմալեն, Իգնասիո Պենյա, Ջեյսոն Մուրիլյո, Քևին-Պրինս Բոատենգ:

 

Հեղինակ՝    Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP