«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է եվրոպական թոփ ակումբների ուշադրության կենտրոնում:
30-ամյա խորվաթին ցանկանում են ձեռք բերել «Պարի Սեն Ժերմենը» և «Չելսին»:
Փարիզի և Լոնդոնի ակումբները պատրաստ են Ռակիտիչին գնել մրցաշրջանի ավարտից հետո, եթե նա ցանկանա հեռանալ «Բարսելոնայից»:
Այդ մասին խոսակցությունները «Նոու Կամպում» շրջանառվեցին այն բանից հետո, երբ կատալոնացիները պայմանագիր ստորագրեցին «Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ:
Հեղինակ՝ Արմեն Մալխասյան
Comments (0)