«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Բուսկետսը Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի «Ռեալի» հետ ոչ ոքիի մասին ասել է հետևյալը:

 «Ընդհանուր առմամբ ոչ ոքին արդարացի է: Թիմերը գլուխ հանեցին մեկը մյուսից: Ամեն ինչ կորոշվի պատասխան խաղում:

Երկու թիմերն էլ ունեին հաղթելու հնարավորություն: Չնայած այն բանին, որ պատասխան հանդիպումն անցկացնելու են սեփական հարկի տակ, «Ռեալի» հնարավորությունները 50 տոկոս են:

Մալկոլմի խա՞ղը… Գոլը բավականին վստահություն կհաղորդի նրա գործողություններին: Հուսով եմ, որ թիմին կօգնեն բոլոր ֆուտբոլիստները, իսկ որոշումները կկայացնի մարզիչը:

Նման խաղերում հավակնորդ չկա: «Բարսելոնան» և «Ռեալը» Իսպանիայի ու Եվրոպայի լավագույն ակումբներն են: Պատասխան խաղը առավելագույնս հավասար կլինի» – ասել է Բուսկետսը:

 

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

There are no comments posted here yet

Leave your comments

Posting comment as a guest. Sign up or login to your account.
Attachments (0 / 3)
Share Your Location

TO TOP