«Ռեալի» դարպասապայ Կեյլոր Նավասը Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչից հետո, որը ոչ ոքի՝ 1–1 է ավարտվել, կիսվել է իր մտքերով:

 «Երկու թիմերն էլ հնարավորություն ունեին. Մենք ցանկանում էինք հաղթել, 1:1 հաշիվը մեզ այնքան էլ ձեռնտու չէ:

«Ռեալի» կազմում խաղալը մեծ պատիվ է ինձ համար: Իմ ընտանիքն այստեղ է, ես ցանկանում եմ լինել այստեղ, վայելել խաղը և անմնացորդ տրվել հանուն այն մարզաշապիկի, որը կրում եմ:

Ե՛վ մենք, և՛ «Բարսելոնը» ցանկանում ենք խաղալ եզրափակիչում: Եվ մենք ցանկանում ենք ավելի լավ խաղալ, որպեսզի հասնենք դրան:

Լավ խաղ էր: Բոլոր խաղացողները համբերում էին, երբ դա անհրաժեշտ էր, և խաղում էին, երբ գնդակը հայտնվում էր մեզ մոտ:  

Ինձ ոչինչ պետք չէ փոխել: Ես կցանկանայի ավելի շատ խաղալ: Ես քիչ հնարավորություններ եմ ստանում և աշխատում եմ առավելագույնս օգտագործել այն» – ասել է Նավասը:

 

 

Հեղինակ՝    Արմեն Մալխասյան

 


Comments (0)

There are no comments posted here yet

Leave your comments

Posting comment as a guest. Sign up or login to your account.
Attachments (0 / 3)
Share Your Location

TO TOP