««Գուդիսոն Պարկում» հաղթելով (2:0), մենք պետք է գոհ լինենք: Երկրորդ խաղակեսում մենք խնդիրներ ունեինք, բայց ընդհանուր առմամբ լավ խաղացինք:

Մենք դարպասին ոչ մի հարված բաց չթողեցինք: Առաջին խաղակեսի վերջին րոպեին խփած գոլը մեզ շատ օգնեց:

Մենք աշխարհի ամենաբարձրահասակ թիմը չենք, ուստի շատ գոլեր չենք սպասում ստանդարտից: Սակայն Միկել Արտետան այդ ուղղությամբ շատ է աշխատում:

Խաղի ընթացքում կարելի էր ավելի լավ վճիռներ ընդունել, բայց դրանց ուսումնասիրությունը իմ աշխատանքն է: 

Գաբրիել Ժեզուսը կարճ ժամանակամիջոցում 9 գոլ է խփել, իսկ Սերխիո Ագուերոն 3-ը անցած հանգստյան օրերին: Հիանալի է, որ մենք երկու լավ հարձակվող ունենք: Ես անչափ գոհ եմ, մենք արդեն երեք ամիս է խաղում ենք 3-4 օրը մեկ ռեժիմով: 

Չգիտեմ, թե որքան հեռու կգնանք: Հնարավոր է, հենց կես ճանապարհին էլ զոհվենք, բայց մենք ջանում ենք:

Մենք «Լիվերպուլից» մեկ խաղ ավելին ենք անցկացրել: Հիանալի է, որ մենք առաջին տեղում ենք, բայց «Լիվերպուլը» փետրվարի 24-ին «Օլդ Թրաֆորդում» խաղ ունի անցկացնելու: Եթե նրանք հաղթեն, մենք այլևս առաջատար չենք լինի:

Ես առանձնապես այդ մասին շատ չեմ մտածում, բայց 4-5 օր առաջ մենք կարող էինք ետ մնալ 7 միավորով: Դա դաս է, որ երբեք չպետք է հանձնվել:

Կիրակի օրը մեզ լուրջ փորձություն է սպասում «Չելսիի» հետ: Շատ դժվարին հանդիպում «նոն ստոպ» ռեժիմում», – ասել է Գվարդիոլան:

 

Հեղինակ՝   Արմեն Մալխասյան

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP