«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին  Անգլիայի Պրեմյեր Լիգայի  «Մանչեսթր Յունայթեդի» հետ սպասվող 26-րդ տուրի խաղից առաջ ասել է հետևյալը:

«Մենք պետք է պահպանենք դրական տրամադրվածությունը և կռիվ տանք. Եթե մենք չպայքարենք, պարտված կլինենք դեռ մինչև խաղի սկսվելը: Դա ողբերգություն չէ, դա ֆուտբոլ է: Մենք վարժվել ենք պայքարի: Եթե մրցակիցը ուժեղ է, ուրեմն ավելի լավ իրենց համար:

Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես են իմ խաղացողները մարտնչում մինչև վերջ: Մեր երկրպագուները ուրախ կլինեն տեսնել ֆուտբոլիստների, որոնք պայքարում են ամեն մի գնդակի համար:

Վաղ թե ուշ «Մանչեսթր Յունայթեդը» պարտվելու է: Ինչո՞ւ ուրեմն դա չանի մեզ հետ խաղում» – ասել է Ռանյերին:  

«Մանչեսթր Յունայթեդը» Օլե-Գուննար Սուլշերի նշանակումից հետո 10 խաղում 9 հաղթանակ է տարել, 1 խաղ ավարտել ոչ ոքի և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը:  «Ֆուլհեմը» գտնվում է վտանգավոր գոտում՝ 19-րդ տեղում:

 

Հեղինակ՝   Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP