Այսօր Երևանի «Արարատ» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել 23-ամյա Սարգիս Շահինյանի հետ:

Սարգիս Շահինյանը մինչ այդ խաղացել է պորտուգալական «Բրագայում», բուլղարական «Մոնտանայում», Երևանի «Փյունիկում», «Գանձասար-Կապանում», իսկ վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»:

Նշենք, որ Շահինյանը նաև խաղացել է Հայաստանի պատանեական և երիտասարդական հավաքականներում U17 – 4 խաղ, 1 գոլ, U19 – 5 խաղ, U21 – 5 խաղ:

«Արարատ» ակումբը նաև պայմանագիր է կնքել Շվեդական «Մալմյո» ակումբի սան, Ալժիրի և Շվեդիայի քաղաքացի 23-ամյա դարպասապահ Հոսսին Լագունի հետ, ֆուտբոլիստը մինչև ամառ վարձավճարով տեղափոխվել է Շվեդիայի բարձրագույն խումբը ներկայացնող «Էսկիլստունա» ակումբից:

Լագունը համարվում է Ալժիրի ազգային հավաքականի թեկնածու, մինչ այդ խաղացել է Ալժիրի երիտասարդական հավաքականում:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP