Իտալիայի առաջնություն, 26-րդ տուրի տեսությունը:

 

 

Նեապոլի  «Սան Պաոլո» մարզադաշտում հանդիպեցին առաջատարները, «Յուվենտուսը» և «Նապոլին»: Տանտերերը իննը միավորով զիջում էին հյուրերին և հնարավորություն ունեին կրճատել միավորների տարբերությունը:

«Նապոլին» վճռական սկսեց հանդիպումը, բայց այդ երեկո ֆուտբոլային աստվածները երես էին դարձրել նրանցից: Դարպասապահ Մերետը վատ փոխանցում կատարեց աջ պաշտպան Մալկուիին, է՛լ ավելի վատ փոխանցում ստացավ վերջինից ու չհասցնելով հասնել գնդակեն վայր գցեց առաջ խոյացած Ռոնալդուին: Մրցավարը միջադեպը որակեց որպես «վերջին հույսի խախտում» և դաշտից հեռացրեց դարպասապահին, «Նապոլին» մնաց տասը հոգով: Հենց նշանակված տուգանայինից էլ Պյանիչը բացեց խաղի հաշիվը:

 «Նապոլին» չընկրկեց անհաջողությունից և նետվեց փրկելու խաղը, սակայն Ժելինսկու հարվածը դարպասաձողին դիպավ: Դրան հետևեց թուրինցիների պատասխան գրողը և Էմրե Ջանը գլխի հարվածով կրկնապատկեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում իրադարձություններն է՛լ ավելի դրամատիկ ընթացք ստացան: Երկրորդ դեղին քարտը ստանալով դաշտից հեռացվեց Պյանիչը, ուժերը հավասարվեցին:

Գոտեպնդված «Նապոլին» կանոնավոր գրոհներ էր կազմակերպում, որից մեկի ժամանակ Կուլիբալին գնդակը հասցեագրեց ձախ եզր, հետևեց Ինսինյեի նուրբ փոխանցումը տուգանային հրապարակ և Կալյեխոնը կրճատեց հաշվի տարբերությունը:

«Սան Պաոլոն» ցնծում էր, հիսունհինգ հազար հանդիսականները հույս ունեին փրկել խաղը և Խաղավերջում նրանց այդպիսի հնարավորություն ընձեռվեց: Վիճահարույց դրվագում մրցավարը դիմեց տեսակրկնապատկերի օգնությանը և արդյունքում արձանագրեց, որ Ալեքս Սանդրոն տուգանային հրապարակում ձեռքով է խաղացել: 11 մետրանոցի նշակետին մոտեցավ խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, Լորենցո Ինսինյեն, բայց ցավոք վրիպեց: 1 – 2 : Ռոնալդոն և ընկերները հերթական հաղթանակը տոնեցին:

Այս հանդիպումից հետո  «Յուվենտուսը» միանձնյա շարունակում է գլխավորել աղյուսակը, իսկ «Նապոլին»՝ երկրորդը, և երկուսն էլ մոտ գտնվող մրցակիցներ չունեն:

Տուրի մյուս խաղում, «Լացիոյի» և «Ռոմայի» միջև, տեղի ունեցավ հռոմեական դերբին: Սա մի վաղեմի մրցակցություն-թշնամություն է, որտեղ «Լացիոն» հազվադեպ է հաղթում «Ռոմային»:

Խաղի սկիզբը, սակայն. հաջող դասավորվեց լատինական թիմի համար: Կոռեան մեն մենակ դուրս բերեց Կայսեդոյին, որը շրջանցեց դարպասապահին և գրավեց դարպասը: Հաշիվը կարող էր հավասարեցնել Ջեկոն, բաց նրա վտանգավոր հարվածը չեզոքացրեց դարպասապահ Ստրակոշան:

Երկրորդ խաղակեսում է՛լ ավելի վտանգավոր հարվածեց Լորենցոն, բայց «Լացիոյի» դարպասապահը կրկին անգամ բարձրության վրա գտնվեց:

«Ռոման» կատաղի գրոհում էր և մոտ էր այն բանին, որ հավասարեցնի հաշիվը, սակայն խառը իրադրությունում Քրիստանտեն չկարողացավ գրավել դատարկ դարպասը:

Հետևեց «Լացիոյի» հակագրոհը, Միլինկովիչ-Սավիչը սուր փոխանցում կատարեց դեպի ձախ, որտեղից Իմմոբիլեն հարվածային դիրք դուրս բերեց Կոռեային, որի նկատմամբ տուգանային հրապարակում խախտեցին կանոնները՝ 11 մետրանոց: 

Սկզբունքորեն դարպասապահ Ուլսենը կարող էր վերցնել գնդակը, եթե Իմմոբիլեն չհարվածեր այդքան ուժեղ: 2 – 0 :

Խաղավերջում նույն Միլինկովիչ-Սավիչի և Իմմոբիլեի ջանքերի շնորհիվ Կատալդին հաշիվը դարձրեց 3 – 0 :

«Ռոման» և «Լացիոն» շարունակում են հավակներ երրորդ տեղին, ավելի նախընտրելի են «գայլերի» դիրքերը:

Տուրի մյուս հանդիպումներից ուշագրավ է «Ինտերի» պարտությունը «Կալյարիից»: Թվում է միլանյան ակումբում, Իկարդիի հետ տեղի ունեցած սկանդալից հետո, ճգնաժամ է հասունանում: Օրըստօրե երերում են գլխավոր մարզիչ Սպալետտիի դիրքերը: Ասում են, որ նրան այդ պաշտոնում եկող տարի կարող է փոխարինել Ալեգրիին:

Հերթական հաղթանակը տարավ «Միլանը», մրցաշարային աղյուսակում շրջանցելով «Ինտերին» և բարձրանալով երրորդ տեղ: Պակետայի և Պյոնտեկի ձեռքբերումից հետո Ջեննարո Գատուզոյի թիմը կտրուկ առաջընթաց է արձանագրել:

Առաջատար թիմերի մասին արդեն ասվեց: Վերջիններիս ավելի մոտ են գտնվում «Ատալանտան», «Տորինոն», «Սամպդորիան» և «Ֆիորենտինան»:

Մրցաշարում անհուսալի վիճակում են հայտնվել «Ֆրոզինոնեն» և «Կյևոն», որոնք հավանաբար կլքեն Սերիե Ա-ն: Ճգնաժամային է վիճակը նաև «Բոլոնյայում», բայց ակումբում, Սինիշա Միխայլովիչին գլխավոր մարզիչ նշանակելուց հետո, հույս ունեն բարելավել գործերը:

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP