Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

 «Բարսելոն» 2-0 «Էսպանյոլ»

 

Կատալոնական դերբիներում հազվադեպ է ճակատամարտ լինում, այս մեկը ևս բացառություն չկազմեց: «Կոռնել էլ Պրատ» - ում «Բարսելոն» - ը «Էսպանյոլ» -ին հաղթել էր 4-0, այս անգամ բավարարվեց 2-0 -ով: Ճիշտ է,  «Էսպանյոլ» - ը յուրօրինակ ճակատամարտ տվեց: Թեև անհամար գոլային պահերին, որ անընդմեջ ստեղծում էր «Բարսելոն» -ը, մինչը հանդիպման 71-րդ րոպեն հաշիվը զրոյական էր: Ու առաջին գոլն էլ Լիոնել Մեսսին խփեց, եթե ոչ բախտի բերմամբ, ապա դրվագի հաջող դասավորմամբ: 

Թիմերը կանխատեսելի կազմեր դուրս բերեցին խաղադաշտ: «Բարսելոն» -ը Դեմբելեի բացակայության պայմաններում, ներկայացավ Կոուտինյո, Սուարես, Մեսսի հարձակողական զույգով, որին «Էսպանյոլ» -ը պատասխանեց երեք կենտրոնական պաշտպաններով: Բարսելոնի կիսապաշտպանական Արթուր, Բուսկետս, Ռակիտիչ եռյակը նույնպես կարելի է հարձակողական անվանել: «Բարսելոն» -ը հավանաբար հաշվի էր առել, որ մրցակիցը մեծ ուժերով կպաշտպանվի և չէր սխալվել: Կապտանռնագույնների մոտ առայժմ բացակայում է Ումտիտին, պաշտպանության կենտրոնը հանձնված էր Լանգլեի և Պիկեի հոգածությանը: 

«Բարսելոն» -ը շատ մեծ ճնշում չէր գործադրում, բայց ուներ տարածքային և խաղային հսկա առավելություն: Մեսսին և խաղընկերները առաջին կեսում անհամար գրոհներ իրականացրին և բազմաթիվ անգամներ կարող էին գոլերի հեղինակներ դառնալ: 6-րդ րոպեին հաշիվը կարող էր բացել Սուարեսը, 9-րդ -ին Մեսսին խաբս տվեց մի քանի պաշտպանների, շարժվեց դեպի կենտրոն, բայց շեղ հարվածեց: Ինչ վերաբերվում է «Էսպանյոլ» -ի ֆուտբոլիստներին, ապա նրանք ոչ մի անգամ չանհանգստացրին դարպասապահ Տեր Շտեգենին, գրեթե ամբողջ խաղի ընթացքում գերմանացուն պահելով «արձակուրդային» վիճակում:  Միայն մեկ անգամ Իգլեսիասը կարողացավ հարմար դիրք դուրս բերել Սանչեսին, բայց «Բարսելոնի» պաշտպանները թույլ չտվին նրան անգամ հարվածել: 18-րդ րոպեին դարպասին հարվածեց Ռակիտիչը, 23-ին՝ Սուարեսը, բայց երկու դեպքում էլ շեղ: Դրանից հետո հանդիպումը հանդարտվեց, թիմերը ասես նախապատրաստվում էին խաղակեսի վճռական հատվածին: Միայն վերջնամասում իրական գոլային պահ ստեղծվեց: Սեմեդուն հեռանկարային տուգանային վաստակեց, Մեսսին իրացրեց այն և Սանչեսն այն անզուշաբար ուղարկեց ուղիղ դեպի սեփական դարպասաձողի տակ:  Դարպասապահ Դիեգո Լոպեսը ինչ-որ հրաշքով գնդակն ուղարկեց անկյունային: 

Ընդմիջումից հետո «Բարսելոն» -ը նույն հանգիստ ֆուտբոլն էր դավանում և շարունակում էր գոլային պահեր ստեղծել: 49-րդ րոպեին հետաքրքիր գրեհ կազմակերպեց Սեմեդուն, բայց Խորդի Ալբան ընկերոջ ջանքերն ի չիք դարձրեց, 54-րդ-ին վերջապես «Էսպանյոլ» -ի ֆուտբոլիստները տուգանայինից հարված կատարեցին դարպասին, բայց Տեր Շտեգենը հեշտությամբ վերցրեց գնդակը: Խաղն սկսեց ավելի աշխույժ բնույթ կրել: Քիչ մնաց գոլի հեղինակ դառնա Մեսսին, բայց մրցավար Սեռոն խաղից դուրս իրավիճակ գրանցեց: Մեկ րոպե անց տուգանային հրապարակում ընկավ Սեմեդուն, բայց մադրիդցի մրցավարը կրկին անգամ անդրդվելի մնաց: 

Վալվերդեն վճռեց, որ արդեն ժամանակն է թարմ ուժեր նետել մարտադաշտ: Սեմեդուին և Արթուրին փոխարինեցին Սերխի Ռոբերտուն և Մալկոլմը: Ընդ որում Կոուտինյոն տեղափոխվեց կենտրոն, Սուարեսին օգնության, ամբողջ ձախ եզրը թողնելով Մալկոլմին: Վերջինսը անմիջապես լավագույն կողմերով դրսևորեց իրեն: Բրազիլացին վտանգավոր հարված կատարեց դարպասին, որից հետո դարպասապահը փրկեց թիմին, իսկ դրանից հետո անդադար անցումներ էր կատարում ձախ եզրով, որից հետո սովորաբար հետևում էր փոխանցում դեպի հարմար դիրքերում գտնվող Մեսսին: 

 69-րդ րոպեին «Էսպանյոլ» -ի պաշտպան Սանչեսը կոպիտ խաղաց Մեսսիի դեմ, դեղին քարտ վաստակեց և մրցակցին թույլ տվեց շատ վտանգավոր գոտում տուգանային հարված իրացնել: Գնդակին մոտեցավ ինքը Մեսսին և դիպուկ ու ոչ ուժեղ հարված կատարեց պատի վրայից: Նույն Սանչեսը, որն առաջին կեսում վտանգավոր հարված էր կատարել սեփական դարպասին և ներկայիս տուգանայինի պատճառը դարձել, հիմա էլ գնացել էր դարպասապահին օգնելու, կանգնելով դարպասի անպաշտպան անկյունում: Սանչեսն օրվա անհաջողակը դարձավ, վճռական պահին գործելով ոչ թե պաշտպանվող ֆուտբոլիստի, այլ հարձակվողի պես և գեղեցիկ հարվածով գրավեց սեփական դարպասը՝ 1-0: 

 Խաղը երկկողմանի աշխուժացավ, «Էսպանյոլ» -ը նույնպես փորձում էր առաջ գնալ և սպառնալ մրցակցի դարպասին, որը նրան մասամբ հաջողվում էր: Ուշագրավ էին «Էսպանյոլ» -ի չինացի հարձակվող Լեյի փորձերը: Միաժամանակ շարունակում էր արդյունավետ գործել Մեսսի-Մալկոլմ զույգը, որն անընդհատ լարվածություն էր պահպանում պարտվող թիմի դարպասին: Դրվագներից մեկում իրար մեջ մխրճվեցին Սուարեսը և դարպասապահ Դիեգո Լոպեսը, բարեբախտաբար վնասվածքներ չեղան: 

Հանդիպման նախավերջին րոպեին «Բարսելոնը» -ը խփեց երկրորդ գոլը: Մալկոլմը հերթական անցումը կատարեց ձախ եզրով, գնդակը փոխանցեց Մեսսիին և արգենտինացին հեշտությամբ գրավեց դարպասը՝ 2-0:

«Էսպանյոլ» -ը հերթական հաղթանակն է տանում և վստահորեն գլխավորում է աղյուսակը: «Էսպանյոլ» -ը միջնամասում է: Վտանգավոր գոտուց նրան բաժանում է 6 միավոր:

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP