Անժխտելի է մտքի մեծությունն այն մասին, որ հավաքական խաղերում հաղթում են պրոֆեսոնալիզմը, միասնականությունը և կատարողականությունը: Երբ ականատեսն ենք լինում հայկակակն թիմային սպորտաձևերի ընդհանուր դրսևորմանը, պարզ ձևով հասկանալի է դառնում, որ վերոնշյալ երեք բաղադրիչների կտրվածքով առկա են անլուծելի թնջուկներ, որ գալիս է նաև ազգային հոգեկերտվածքից: Երբ խաղահրապարակ է դուրս գալիս բասկետբոլի ազգային ընտրանին,  հարց է ծագում,  թէ ուր են տեղացի բասկետբոլիստները: Եվ որքան հավաքականը կարող է գոյատևել, որն արդեն գոյություն չունի , այլ ենթարկված է անխուսափելի պարապուրդի: Հայաստանի վոլեյբոլի հավաքականը հիշեցնում է նախարարական գերատեսչությունների հաշվեկշռում նստած , անգործունակ մակուլատորային հավաքածու, իսկ հանդբոլի հավաքականի մասին անհրաժեշտություն կա լոկ երազելու: Եվ սրանով մեր խնդիրները դառնում են օրհասաբեր: Սխալ և անարդար է կարծել, որ սրանում մեղավոր են կռիվ տվող հայ մարզիկները: Հասկանանք հետևյալը, վերլուծենք անօրինակ եղեռնը մեր մարզիկների նկատմաբ:

Ամբողջ աշխարհում ընդունված մի բան է, որ մարզիկից ցանկալի արդյունքը պահանջելուց առաջ կատարվում են մեծ ներդրումներ, առաջանում է զարգացած ենթակառուծվածքներ ստեղծելու անհրաժեշտություն, համապատասխան ոլորտին ուղղված պետական մեքենայի փիլիսոփայություն և ուժերի դիվերսիֆիկացում: Ինչով են զբաղված եղել նախկինում մեր սպորտային գերատեսչության աշխատակիցները և ինչով են զբաղված հիմա, եթե ոչ սեփական սիրողական սպորտային շահերը առաջ տանելով և միջազգային ֆեդերացիաների տրամադրած գումարները անարդյունավետ մսխելով, իսկ տրամաբանական շղթան ավարտվում է մարզիկներին մեղադրելու ողբերգական թյուրիմացությամբ:

Նորահաս միտք չէ, որ թիմային մարզաձևերի արքան՝ ֆուտբոլը, յուրաքանչյուր հայի սրտում է և մտքում, հիշողության մեջ և հոգում: Ֆուտբոլը հային միասնականություն պարգևող բացառիկ գործիք է, ինչի զարգացման երաշխիքը պիտի լինի պետական չափահաս մոտեցման առկայությունը, և մեծ են շանսերը, որ եթե ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ֆուտբոլում իր պարտականությունները կատարի համեմատաբար ավելի լավ, որքան Ազգային անվտանգության պետի պաշտոնում, հայկական ակումբային ֆուտբոլը կձերբազատվի տարածաշրջանում ամենաթույլ ֆուտբոլային լիգայի պիտակավորումից, Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստներն էլ արդյունք կտան, բայց դրա համար Վանեցյանն իրեն պետք է զրկի սիրողական կադրերից և ինքն էլ սովորի դառնալ ֆուտբոլային պրոֆեսիոնալ: Երբ Վանեցյանին հաղորդում են, որ իսպանական կարճ ու գեղեցիկ ֆուտբոլով պրն Գյուլբուդաղյանցը երկու տարի հետո լուսատախտակին վառելու է մեզ համար ցանկալի թվերը, սուտ է, երբ Վանեցյանին հաղորդում են, որ առկա է միասնական ֆուտբոլային դոկտրին, սուտ է, երբ ֆեդերացիայի հետ կապ ունեցող ոչ պրոֆեսիոնալ ֆուտբոլային գիտակները Վանեցյանին փոխանցում են, որ ամեն ինչ վերահսկվում է, սուտ է: Եվ երբ Արթուրն իր թիմակիցներից երկու տարի հետո կհիասթափվի՝ բացահայտելով նրանց սուտը, դա իմ հաղթանակը չի լինելու:

Հեղինակ՝ Դավիթ Մկրտչյան

 

 

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP