Մեծ գաղտնիք բացահայտված չի լինի, եթե փաստենք, որ տարբեր երկրների մշակութային խորության ակունքներում և առանցքում գտնվում են ազգային ոճին ներհատուկ համազգային բնորոշիչներ, որոնք պետությանը դարձնում են միասնական և ներկայանալի ամբողջ աշխարհում: Ում համար դա գիտությունն է, մյուսի համար արվեստը կամ մշակույթի ոլորտը, երրորդի համար էլ քաղաքական համակարգի ամբողջականությունը կամ շախմատը:

Ինչո ՞ վ ենք ներկայանալի մենք համաշխարհային հանրույթի առջև մեր խնդիրներով, եթե ոչ մեր գիտությամբ, արվեստով և սպորտով, երբ փոքր ազգը՝ համեստ ֆինասական ռեսուրսներով և մարդկային հնարավորություններով, ի զորու է հաղթահարել իր դեմ դուրս եկած մրցակցի դժվարաբեկ արգելքները: Սխա ՛լ չէ նշել մեր շախմատի,ծանրամարտի, ըմբշամարտի և մի քանի այլ մարզաձևերի մեծ հաջողությունները, սակայն անտարակույս է, որ սրանք գտնվում են անհատական մարզաձևերի տիրույթում, և երբ համաշխարհային շախմատի ասպարեզում մոլեգին և անկոտրում Արոնյանը, կատաղի և աննկուն գյումրեցի սպիտակ արջը կամ հրաշագործ Միհրան Հարությունյանը հաջողություներ են արձանագրում, դա ամենևին հիմնված չէ Ծառուկյան Գագիկի և համապատասխան ֆեդերացիաների ֆինանսավորումների վրա: Տղաներն արձանագրում են հաջողությունն ու վերջ:

Իսկ ֆուտբոլը թիմային մարզաձև է, որտեղ մենք կրկին ունեցել ենք մեծ հաջողություններ, և ոչ ոք երբեք չի համարձակվել մեր ընտրանուն վերաբերվել Լյուքսեմբուրգի կամ Մալթայի պես: Մենք ունեցել ենք աներևույթ պարտություններ և երևելի հաղթանակներ, ու սա արձանագրել ենք թիմային երբեմնակի մոտեցմամբ և ազգային խինդով՝ լեցուն սեփական հնարավորությունները չթերագնահատելու անկոտրում կամքով: Այս տղաները փորձել են պատմություն կերտել, կերտել, երբ նրանց լավագույն ընկերները հավաքական չէին հրավիրվում, երբ Յուրան Ռուբեն Հայրապետյանի կողմից համարվեց մեքենայով դաշտ մտնող ֆուտբոլիստ, որովհետև դադարեց դուր գալ գերմանացուն, ինչի ապացույցն է նրա հայտարարությունն այն մասին, որ եթե մարզիչը կամ լրատվամիջոցնեը ընդունեն իր կարծիքին անհամապատասխան որոշում, ապա նրանք ֆուտբոլագետ չեն, այլ ատամնաբույժ: Մովսիսյանն էր  օգնում հավաքականին և ապացուցում, որ մենք ունակ ենք թիմային մակարդակում հաղթանակներ արձանագրել, Մովսիսյանի ընկերներն՝ ատամները սեղմած, սպասում էին իրենց հրավերին, որ ցույց տան իսկական ֆուտբոլ, սակայն բավականին ժամանակավրեպ էր սպասելու Հայրապետյանի ժամանակահատվածի ադեկվատ ռեակցիային, որովհետև Փյունիկ ակումբի սեփականատերը նաև Փյունիկի հաշվեկշռում առկա հողերի սեփականատերն  է, և մի հարց բաց է մնում: ՈՒԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին թե ՀՀ կառավարությանը խաբելով: Պարզից էլ ակնհայտ է, որ գործել է անհատական բիզնես շահը, իսկ հայկական ֆուտբոլը պետք է վեր լինի մարդկանց անձնական սուպերմարկետը լինելու գայթակղությունից և իրապես լինի հանրային գերակա շահ՝պատկանելով ամբողջ ժողովրդին և հայությանը:

Յուրանքանչյուր հայ պահանջում է, որ նոր կառավարությունը կկատարի մի գործողություն՝ ֆուտբոլն իրապես վերադարձնելով ժողովրդին: Դրա շանսերը տեսանելի են:

Հեղինակ՝Դավիթ Մկրտչյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP