Ֆուտբոլի ազգային յուրաքանչյուր ֆեդերացիայի համար՝ որպես խաղի զարգացման հիմնաքար,անգնահատելի է տարածքային ֆուտբոլի դերն ու նշանակությունը: Ժամանակակից ֆուտբոլային աշխարհում հազվագյուտ չեն հանդիպում ֆուտբոլային աստղերի անուններ, ովքեր ծնվել և ջանացել են ոչ թե ֆուտբոլի մասնագիտացված կենտրոններում և հզոր, զարգացած և մրցունակ ակումբներում, այլ ֆուտբոլային քայլերը կատարել են տվյալ պետության հեռավոր անկյուններում, անմրցունակ պայմաններում՝ դառնալով հաղթող մարդու օրինակելի կերպարներ: Այս կտրվածքով Հայաստանում կատարվող քայլերը, թերևս, բավականին հուսադրող են: Ի՞նչ պոտենցիալ ունի Հայաստանն այս առումով և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում:

Փաստ է, որ 2017-2018 թթ մրցաշրջանում Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում խաղում էին 6 ակումբ, առաջինում՝ 4: Ընդհանուր՝ 10 ակումբ: 2018-2019 մրցաշրջանում բարձրագույն խմբում հանդես էին գալիս 9 ակումբ, առաջինում՝ 3 ակումբ: Ընդհանուր 12: Այն, որ զարգացման տեմպն ակնհայտ է, չի տալիս տարընթերցումների է ական տեղիք: Իսկ ի՞նչ ասելիքներ կան 2019-2020 մրցաշրջանի առումով: Արդեն հայտնի է որ, մրցաշրջանը լինելու է ավելի խոստումնալից և մենք ունենալու ենք ստեղծված նոր ակումբներ՝ հիմնականում հանրապետության մարզերում: Մասնավորապես՝ Նոյեմբերյանում արդեն ստեղծվել է «Դովեխ»-ը, Դիլիջանում՝ ՖԿ « Դիլիջանը», իսկ ՀՀ պաշտպանության նախարարության հովանու ներքո իր գործունեությունն է սկսում իրականացնել բանակի կենտրոնական մարզական ակումբը՝ «Բկման»: Եվ եթե այս ակումբները 2019-2020 մրցաշրջանում սկսեն հանդես գալ առաջին խմբում, և ընդհանուր ակումբների քանակը հասնի 15-ի՝ 10-ը բարձրագույն խմբում, 5-ը՝ առաջին խմբում և շարունակվի ակումբների թվի մոնոտոն աճը, ինչը հանդիսանում է ֆուտբոլի մասսայականացման և մրցունակության բարձրացմանն ուղղված գլխավոր գործողությունը, ապա ՀՖՖ-ն մտածելու նյութ չի ունենա, այլ ուղղակի պիտի լինի բարձրագույն օժանդակողի առաջամարտիկ: Խնդիրներն առկա են և՛ Դիլիջանում, և՛ Նոյեմբերանում: Դիլիջանը, նույնիսկ գտնվելով Երևան-Թբիլիսի հանգույցի կենտրոնում, բավականաչափ մեծ դժվարություն կունենա մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման գործում, քանզի նորաստեղծ ակումբի ղեկավարությունը կբախվի կադրերի դեֆիցիտի անխուսափելի խնդրին՝ կապված քաղաքի արտագաղթի բարձր ցուցանիշների և Երևանից ունեցած հեռավորության հետ: Ունենալով բավականին բարձր որակի ֆուտբոլային մարզադաշտ և դրական եղանակային պայմաններ, ակումբի ղեկավարության կողքին պիտի կանգնի ՀՖՖ-ն՝ տրամադրելով արտոնությունների համախումբ, ինչը պիտի արվի նաև Նոյեմբերյանում, որովհետև վիճակն այնտեղ առավել աննախանձ է և լուրջ ֆինանսավորում է պետք՝ նույնիսկ նորմալ մարզադաշտ ունենալու համար:

Ակումբի ղեկավարների ֆինանսավորումները պիտի արագ և անհապաղ աջակցություն ստանան ֆեդերացիայի և՛ պատկան մարմինների կողմից, որովհետև Հայաստանում խրախուսվում է ներդրումը:

Հավաքականի վրա չեն լալիս, այլ կադրեր են պարտրաստում:

Հեղինակ՝Դավիթ Մկրտչյան

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP