Ունաի Էմերին երևի ճիշտ կվարվեր, եթե ավելի լուրջ վերաբերվեր Ռոյ Հոջսոնի «Քրիստալ Փելես» -ին։ Այս շնորհալի մարզիչից դեռ շատ առաջ էլ «Քրիստալ Փելես»-ը մեծ ակումբներին հաճախ է ճակատամարտ տվել։ Ոչ այնքան հեռավոր 2012 թվականին, երբ Ռոբերտո Մանչինիի «Մանչեսթր Սիթի» -ին սեփական հարկի տակ վերջին խաղում ընդունում էր «Քրիստալ Փելես» -ին, որը ետնապահերից էր, և որին հաղթելու դեպքում չեմպիոն էր հռչակվելու, հանդիպման վերջնամասում հաշիվը 1-2 էր և Մանչինին քիչ էր մնում կաթված ստանա անճարությունից։ Սակայն ավելի վաղ ավարտված հանդիպումներից պարզ դարձավ, որ

«Քրիստալ Փելես» -ը անկախ այս խաղի արդյունքից չի լքի Պրեմյեր Լիգան, թուլացրեց տեմպը և «Մանչեսթր Սիթի» -ին 2 անհավանական գոլ խփեց։ Այս մրցաշրջանում «Քրիստալ Փելես» -ը հյուրընկալվելիս հաղթել է նույն «Մանչեսթր Սիթի» -ին՝ 3-2, «Լեսթեր» -ին՝ 4-1, 0-0 է խաղացել «Մանչեսթր Յունայթեդ» -ի հետ, և քիչ էր մնացել դառնացներ նաև «Լիվերպուլ» -ի կյանքը, որին ի վերջո զիջեց 3-4 հաշվով։  

Նույնիսկ մեծ թվով վնասվածքների պարագայում «Արսենալ» -ը դաշտ էր դուրս բերել լավ կազմ, երկրորդ կեսում փոխարինման մտցնելով ԻվոբիինՋենքինսոնին ու Տոռեյրային և պահեստայինների նստարանին թողնելով Մխիթարյանին։ «Քրիստակ Փելես» -ի կորուստներն ավելի համեստ էին, ճիշտ է՝ բոլորն էլ պաշտպանության գծում, բացակայում էին Սակոն, Թոմկինսը և Շլյուպը։ 

Մարտավարության առումով թիմերը նորույթ չկիրառեցին։ «Արսենալ» -ի կազմում Սոկրատիսի փոխարեն խաղում էր նրա հայրենակից Մավրապանոսը, ահա և սկզբունքորեն ամբողջը։ «Քրիստալ Փելես» -ը խաղում էր դասական դասավորվածությամբ, որով հյուրընկալվելիս կարող է խաղալ միջին կարգի թիմը։ Պաշտպաններն իրենց տեղերում, ստվար կիսապաշտպանական գիծ, ենթահարձակվող և հարձակվող։ 

Խաղասկզբում ակտիվ էր «Արսենալ» -ը, որի տարածքային առավելությունը արտահայտվում էր նաև հարվածների տեսքով, սակայն դարպասապահ Գուաիտան վստահ էր խաղում։ 

Ցավոք նույն բանը չէր կարելի ասել Լենոյի մասին, ինչպես և լոնդոնցիների կենտրոնական պաշտպանների, որոնք չէին հասցնում Բենտեկեի ու Զահայի հետևից։ 16-րդ րոպեին Մավրապանոսը խախտեց կանոնները Բենտեկեի նկատմամբ, «Քրիստալ Փելես» -ը տուգանայինի իրավունք ստացավ։ Գնդակին մոտեցավ Զահան, կախեց այն տուգանային հրապարալի վրա, որտեղ Մուստաֆին, փոխանակ պայքարի մեջ մտնելու, սկսեց ամբողջ ուժով թափահարել ձեռքերը, աղաղակելով այն մասին, որ Բենտեկեն «խաղից դուրս» է։ Մրցավար Ջոնաթան Մոսսն այդ կարծիքին չէր, ուստի ոչինչ չէր խանգարում, որ բելգիացի հարձակվողը գրավի դարպասը՝ 0-1։ 

Գոլից հետո «Արսենալ» -ը տիրեց նախաձեռնությանը, բայց չէր կարելի ասել, թե դա անսպասելի է ր հյուրերի համար։ Ռոյ Հոջսոնի սաները հստակ պաշտպանվում էին։ «Քրիստալ Փելես» -ը սուր հակագրոհի արդյունքում նույնիսկ երկրորդ գոլը խփեց, բայց մրցավարը չհաշվեց Բենտեկեի գոլը, օգնականի օգնությամբ արձանագրելով «խաղից դուրս» վիճակ։ 

Խաղի ընթացքը ցույց էր տալիս, որ Զահա-Բենտեկե հարձակողական զույգը «Արսենալ» -ի պաշտպանների ուժի բանը չէ։ Դրան գումարած՝ լոնդոնցիներն առաջին կեսում այնպիսի գործողություններ չէին իրականացնում, որպեսզի կարողանան հավասարեցնեն հաշիվը։ Կարելի է նշել Մավրապանոսի անցումը, որը բավական հեշտ ազատվեց 3 մրցակիցներից ու հարվածեց, որը շեղ ստացվեց։ Սակայն պաշտպանությունում հույնը ակնհայտորեն ձախողեց խաղը։ Մավրոպանոսը հաճախ, Մուստաֆիի ու Կոսելնիի ընկերակցությամբ կանգնած դիտում էր, թե ինչ վտանգավոր հարվածներ են կատարում «Քրիստալ Փելես» -ի հարձակվողները խեղճ Լենոյի դարպասին։ Պատահական չէ, որ ընդմիջմանը Էմերին նրան փոխարինեց Ջենքինսոնով։ 

47-րդ րոպեին «Արսենալ» -ը հավասարեցրեց հաշիվը։ Իվոբին գնդակը հանձնեց Լակազեթին, վերջինս խոցող  փոխանցում կատարեց Օզիլին, որը ոչ ուժեղ և խաբուսիկ հարվածով անակնկալի բերեց Գուաիտային։ Կարծում ենք դարպասապահն այստեղ մեղավոր էր։ Նա միայն թափահարեց ձեռքերը, ամեն ինչ թողնելով դիպվածի վրա։ Սակայն Օզիլն ավելի լավ հաշվարկ էր կատարել՝ 1-1։ 

Սակայն դա ժամանակավոր սփոփանք էր։ Զահա-Բենտեկե զույգը շարունակում էր մնալ նույնքան սարսափազդու։ Մանավանդ՝ դաշտում շարունակում էր խաղալ Մուստաֆին, որը պարբերաբար կրկնում էր Մավրոպանոսի հրաշապատումները։ Դրանցից մեկի ժամանակ «Քրիստալ Փելես» -ը առաջ անցավ հաշվի մեջ։ Դա պատահեց այսպես․

Բենտեկեն հաղթեց օդային պայքարը, գնդակն առաջ նետեց Զահային։ Գնդակին պետք է տիրանար Մուստաֆին, բայց «Արսենալ» -ի պաշտպանը որոշեց մարմնով փակել գնդակը, երևի այն նկատառումով, որ Լենոն առաջ գա ու ձեռքով վերցնի այն։ Դարպասապահի մտքով նման բան չանցավ, Զահան փակ ճանապարհի հանդիպելով Մուստաֆիից անցավ նրա մյուս կողմից և տիրելով գնդակին հանգիստ գրավեց դարպասը՝ 1-2։ 

Մի քանի րոպե անց «Քրիստալ Փելես» -ը  ավելացրեց հաշիվը։ Միլիվոևիչը իրացրեց անկյունայինը, Դանը տուգանայինում փոխանցում կատարեց և Մաքարթուրը գրավեց դարպասը։ Դրվագն անչափ նման էր վոլեյբոլի՝ միայն այն տարբերությամբ, որ հյուրերը ձեռքերի փոխարեն խաղում էին գլխով։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք «Արսենալ» -ի պաշտպանությունը, կամ ավելի ճիշտ դրա բացակայությունը՝ 1-3։ 

Մինչև հանդիպմանը ավարտը «Արսենալ» -ն ընդմենը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ Օբամեյանգը խաբս տվեց մի քանի մրցակիցների, սխալվեց փոխանցում կատարելիս, բայց արդյունքում ետ ստացավ գնդակը, ասես այն պատ էր խաղարկել խաղընկերոջ հետ։ Պահը պարմար էր հարվածելու համար, տոգոցի հարձակվողի հարվածն էլ դիպուկ ստացվեց՝ 2-3։ 

«Արսենալ» -ը կորցրեց 3-րդ հորիզոնական բարձրանալու իրական հնարավորությունը ու առայժմ կպայքարի 4-րդ տեղի համար։ «Քրիստալ Փելես» -ը ագրեսիվ խաղով ուրախացրեց իր երկրպագուներին։ Այս թիմն ակնհայտորեն ավելիին է ընդունակ։

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան 

 

 

 


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP