Ակնբախ է, որ  հայկական ֆուտբոլում տեղի ունեցավ սկանդալային հերթական երևույթը:  Գավաթի կիսաեզրափակիչ  <<Լոռի-Բանանց>> հանդիպումը չկայացավ:  <<Բանանցի >>  սեփականատեր Ջիվան Չելոյանցը հայտարարեց  խաղի  բոյկոտի  մասին և  բարձրախոսով արձանագրեց , որ խաղը տեղի չի ունենալու: ՀՖՖ-ի կողմից էլ հայտարարությունը չուշացավ և  նշվեց , որ ՀՖՖ-ն  խստորեն դատապարտում է Ջիվան Չելոյանցի վարքագիծը, և որևէ ակումբ  կամ անձ իրավունք չունի խոչընդոտ  հանդիսանալ  ՀՖՖ  հովանու  ներքո կազմակերպվող մրցումների ընթացքին ՝ շարունակելով , որ մրցավարների  ընտրությունը և  նրանց գործողություններին 

գնահատական տալը  բացառապես ՀՖՖ-ի իրավասությունն է: Հայտարարության  մեջ  մասնավորապես նաև նշվեց , որ  ՀՖՖ-ի  կարգապահական  կոմիտեի  կողմից պատժամիջոցներ կկիրառվեն:

Փորձենք  հասկանալ <<Բանանցի>> սեփականատիրոջ դեմարշի պատճառը.   Ֆուտբոլի  Հայաստանի  բարձրագույն  խմբի  առաջնության  24-րդ տուրի  <<Բանանց-Փյունիկ>>  հանդիպումից հետո <<Բանանցը>>  ՀՖՖ  9  կետից  կազմված  բողոք  է  ներկայացրել հանդիպման  գլխավոր մրցավար  Գևորգ Եղոյանի գործողությունների վերաբերյալ: Ի պատասխան դրա  ,  ՀՖՖ մրցավարական բաժնի  պետ  Կարեն Նալբանդյանն  արձանագրել  է ,  որ  Եղոյանն  ընդհանուր  առմամբ սխալներ  թույլ  չի  տվել: Սակայն <<Բանանցը >>  պնդում է , որ մրցավարն առնվազն չի նշանակել  երկու ակնհայտ 11 մետրանոց հարված:Ավելորդ չէ  հիշեցնել , որ  խաղն  ավարտվեց  1-1  հաշվով,  և հաջորդիվ հետևեցին բուռն  լեզվակռիվների  և  հայհոյանքների  մի  ամբողջ շղթա: Իսկ ՀՖՖ-ն , անտեսելով  տվյալ  մրցավարի նկատմամբ առկա դժգոհությունը , նրան  կրկին  անվարան նշանակեց  <<Բանանցի>> մասնակցությամբ  շատ  կարևոր  խաղի   մրցավար: Կարելի  է  ուղղակի ենթադրել , որ սա սադրանք էր  <<Բանանցի>>  նկատմամբ: Այստեղ  տեսանելի  է դառնում  կանխամտածված  դիտավորությունը  <<Բանանցի>>  նկատմամբ , և  հայկական  ֆուտբոլի  շուրջ  ստեղծվում  է հերթական  սկանդալը:  Վերլուծությունների տրամաբանությունը տանում  է  մի  կետի ,  որ ՀՖՖ  ղեկավարության  կողմից  առհասարակ կա իշխանության  սեփականաշնորհման  մոտեցում , այլ  ոչ  գործընկերային  առողջ փոխհարաբերություններ  ակումբների  նկատմամբ , ինչը կարող է հանգեցնել  ակումբի սեփականատիրոջ  հիասթափությանը  հայկական  ֆուտբոլի  և  այնտեղ  կատարվող ներդրումների  նկատմամբ: Սակայն մի հանգամանք  էլ  պիտի  դառնա արձանագրման առարկա, որ  ֆուտբոլային  ասպարեզում անընդունելի է  խաղերից  հրաժարվելը , քանզի  ֆուտբոլ  խաղում  են  ցանկացած պայմաններում , ցանկացած եղանակի և դա անում  են  սեփական երկրպագուների  համար , իսկ համապատասխան  հարցերը  պիտի  լուծվեն  ֆեդերացիայի և պատկան մարմինների հետ:

Իսկ  սա  կատարվում է  թերևս  <<Բանանցին>>  եվրոգավաթից զրկելու համար: Այս պահի  դրությամբ  Ֆուտբոլի  Հայաստանի  առաջնությունում եվրոգավաթների համար պայքարում է  5 ակումբ , և ստացվում  է , որ մեկն ավելորդ է:

Կան  ֆուտբոյային  մտավախություններ , թե արդյո՞ ք Ռուբեն Հայրապետյանը  սեփական մրցավարական կադրերով դեռ ազդեցություն ունի Հայաստանի առաջնությունների  խաղերի ելքերի վրա: Գաղտնիք չէ նաև Հայրապետյանի  և  <<Բանանցի >>   սեփականատեր Ջիվան Չելոյանցի  լարված հարաբերությունները , իսկ փաստ է , որ Հայրապետյանը վերջերս շատ հաճախ է ներկա լինում  <<Արարատ Արմենիայի>>  հանդիպումներին , որը պատկանում է  իր  մտերիմ ընկերոջը ՝  Սամվել Կարապետյանին:  Հայրապետյանը առաջնության 27-րդ տուրի <<Արարատ-Արմենիա>> - <<Բանանց>>  հանդիպմանն ,ըստ տարբեր խոսակցությունների, հետևել  է  Ավանի  ակադեմիայի  մարզադաշտի  գլխավոր  օթյակից ,  իսկ մամուլում շրջանառվում են լուրեր ,  որ   նրան հաճախակի մոտեցել է   մրցավարական  կորպուսի  ղեկավար  Կարեն Նալբանդյանը , և հարց է առաջանում,  թե արդյոք  Հայրապետյանի  և  Նալբանդյանի  կողմից մրցավարներն  իրոք  ուղղորդվում  են   և  գործում    այն  ակումբների  դեմ ,  որոնց նկատմամբ  ՀՖՖ  նախկին  ղեկավարը  կարող  է   ունենալ  անձնական հակակրանք :  Կարծում ենք , որ սա խոսում է շատ բանի մասին:  Կա  զավեշտալի մի դրվագ ևս այն  մասին , որ 29-րդ տուրի <<Արարատ>> -  <<Արարատ-Արմենիա>>  խաղը սպասարկվում  էր  նույն  Եղոյանի կատարմամբ, ով  ի  նպաստ <<Արարատ-Արմենիայի>>  արձանագրեց  2 գնդակ ,  որոնք բացահայտորեն  խփվեցին  խաղից  դուրս  վիճակից:

Հիիրավի, հարց է ծագում , թե  ինչու՞  ՀՖՖ  ներկայիս  ղեկավարությունը հետևողական  քայլեր  չի  ձեռնարկում   ազատվելու  հայրապետանական կադրերից  և  հանգուցալուծելու  <<Բանանցի>>    շուրջ  ստեղծված իրավիճակը:  ՀՖՖ-ն   մտահոգվելու  տեղ  ունի:

Հեղինակ՝ Դավիթ Մկրտչյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP