Օգոստոսի 6-ին ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 3-րդ փուլի «ՖԱ Արարատ-Արմենիա» - «Սաբուրթալո Թբիլիսի» ֆուտբոլային հանդիպումը։

Խաղը սպասարկելու է շվեյցարական մրցավարական անձնակազմը՝ մրցավար Ալեն Բյերին, օգնականներ՝ Յան Կեբելին և Սերտաչ Կուրնազչան: Չորրորդ պաշտոնյան Ուրս Շնիդերն է:

Այսօր թիմերը անցկացրեցին նախախաղյա մարզում «Հանրապետական» մարզադաշտում։

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հարցերին ի պատասխան նշեց, որ չի ցանկանում բացել փակագծերը․

«Փակագծերը շատ չեմ ցանկանում բացել, ամեն ինչ կտեսնեք վաղը: Կարող եմ ասել, որ անելու ենք առավելագույնը։ Լավ ենք ուսումնասիրել մրցակցին»:

Նշենք, որ Եվրոպա լիգայի շրջանակներում հուլիսի 23-ին «Արարատ-Արմենիան»՝ հյուրընկալելով «Լինկոլնին», սեփական դաշտում պարտության է մատնել 2։0 հաշվով։ Պատասխան խաղը հուլիսի 30-ին ևս ավարտվել է «Արարատի» հաղթանակով՝ 1։2 հաշվով։

«Սաբուրթալոյի» գլխավոր մարզիչ Գիորգի Չիաբրիաշվիլին պատասխանելով լրագրողների հարցերին ընդգծել է․

«Մենք ավելի փորձառու ենք, քան «Արարատ-Արմենիան»։ Անելու ենք ամեն ինչ ու սպասում ենք հաղթանակի, տղաները պատրաստ են խաղին»։

Հիշեցնենք, որ «Սաբուրթալո»-ն Վրաստանի նախորդ առաջնության չեմպիոնն է։

Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP