Ավարտվեց Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման երրորդ փուլի՝ Արարատ Արմենիա - Սաբուրթալո լարված հանդիպումը: Ֆուտբոլային թեժ պայքարն ավարտվեց 1:2 հաշվով՝ հյուրերի առավելությամբ:

Առաջին խաղակեսին Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները ցուցադրեցին բարձր որակի խաղ: Տղաները վստահ իրացնում էին հեռահար հարվածներ, փոխանցումներ, գրոհներ՝ օգտագործելով բոլոր պահերը:

Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսին: Հանդիպման առաջին գոլը գրանցեց Արարատ Արմենիան: Գոլի հեղինակ դարձավ 32 համարի ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոն՝ ընդունելով փոխանցումը, գնդակը վստահ ուղարկեց Սաբուրթալոյի դարպասը: Այսպիսով առաջին խաղակեսն ավարտվեց Արարատ Արմենիայի ակնհայտ առավելությամբ:

Հանդիպման երկրորդ խաղակեսին Սաբուրթալոյի ֆուտբոլիստները խաղի ղեկը վերցրեցին իրենց ձեռքը՝ հասնելով խաղային որակական մեծ առավելության Արարատ Արմենիայի նկատմամբ: Երկրորդ խաղակեսի կեսին Սաբուրթալոն հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: Անմիջապես առաջին գոլից 10 րոպե անց գրանցվեց Սաբուրթալոյի երկրորդ գոլը, և հաշիվը դարձավ 1:2:

Ինչպես նշեց Արարատ Արմենիայի մարզիչ Վարդան Մինասյանը՝ խաղին տղաներն արեցին այն ամենը, ինչ նախատեսել էին, սակայն իհարկե պարտությունը ցավալի է:

«Փորձը չհերիքեց, մրցակիցն ավելի պատրաստված էր խաղին քան մենք: Մեզ ժամանակ էր պետք հասնելու այն փորձառությանը, որն ունի Սաբուրթալոն: Պարտության պատճառը փորձի պակասն էր, որի արդյունքը տեսանք երկրորդ խաղակեսին, և այդպես գրանցվեցին Սաբուրթալոյի երկու գոլերը»:


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP