Օգոստոսի 9-ին կմեկնարկի Անգլիայի հերթական առաջնությունը, որը խոստանում է է՛լ ավելի հետաքրքիր լինել, քան նախորդը։ Փորձենք հակիրճ ներկայացնել մեծ վեցնյակի թիմերին, որոնց նկատմամբ հետաքրքրությունը առավել մեծ է։

 

Մանչեսթր Սիթի

Չեմպիոնը էական կորուստներ չունի։ «Քաղաքաբնակները», զրկվել են իրենց երկարամյա թիմի ավագից, Վենսան Կոմպանիից, որը վերջին տարիներին անհամար վնասվածքների պատճառով հաճախ չէր հայտնվում հիմնական կազմում։ Թիմին հրաժեշտ է տվել նաև Ֆաբիան Դելֆը, որին նույնպես հենասյուն համարել չի կարելի։ Գվարդիոլան նրան հիմնականում օգտագործում էր կազմի բաց տարածքները ծածկելու համար, ահա և որոշեց բաժանվել նրանից։ «

Աստոն Վիլլային» 17 միլիոն եվրոյով վաճառված Դուգլաս Լուիսի մասին չարժե նույնիսկ խոսել։ Նա վարձավճարով էր խաղում «Ժիրոնայում» և Կատալոնիայից վերադառնալուն պես մեկնել է Բիրմինգհեն։

Շատ խոսվեց Լեռոյ Սանեի «Բավարիա» տեղափոխվելու մասին, սակայն գերմանացին կարծես արդեն համակերպվել է Մանչեսթրում մնալու մտքի հետ։ 

«Մանչեսթր Սիթին» տրանսֆերտային շուկայում առանձնապես ակտիվ չէր, և դա բնական է։ Թիմի կազմը առանց այդ էլ չափազանց ուժեղ է ։ Մադրիդի «Ատլետիկոյից» 80 միլիոն եվրոյով գնվել է Ռոդրին, որը մանչեսթրյան ակումբ է եկել օրեցօր ծերացող Ֆեռնանդինյոյին փոխարինելու հեռանկարով։ «ՊՍՎ Էյնդհովենից» ձեռք է բերվել  եզրային պաշտպան Ալենյան։ Մյուս ձեռքբերումները չափազանց համեստ են։

 

Լիվերպուլ

Մերսիսայդյան ակումբը բոլոր առումներով պասիվ է եղել տրանսֆերտային շուկայում։ Գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասում է, որ դժվար է ուժեղացնել իր թիմի կազմը՝ առանց աստղաբաշխական գումար ծախսելու և նա անկասկած ճիշտ է։ «Լիվերպուլը»  պատկանում է այն գրանդ ակումբների թիմին, որոնք իրենց կարգը պահպանում են խելամիտ կառավարման, այլ ոչ թե խելահեղ փողեր ծախսելու հաշվին։

Հոլանդական «Ցվոլլեից», գնվել է երիտասարդ և հեռանկարային պաշտպան Զեպպ Վան դեն Բերգը ։ Կարելի է նշել և դարպասապահ Ադրիանին, որը «Վեստ Հեմից» տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով և կհանդիսանա իր հայրենակից Էդերսոնի փոխարինողը։

Կորուստները չնչին են։ Խոսքն այստեղ վերաբերվում է միայն «Բրյուգգե» տեղափոխված Սիմոն Մինյոլեին։

Չելսի

  «Ազնվականները» մեծ ծրագրեր ունեին այս մրցաշրջանի հետ կապված, և պատրաստվում էին լրջորեն ուժեղացնել կազմը։ Սակայն ՈՒԵՖԱ-ի կողմից դրված արգելքի պատճառով ստիպված են բավարարվել ամենաքչով։ Բարեբախտաբար թիմը նախորդ տարի արդեն գնել էր Մատտեո Կովաչիչին և Քրիստիան Պուլիշիչին, որոնք բավական էական ուժեղացում են։ Մեծ թիվ են կազմում և վարձավճարից վերադարձած ֆուտբոլիստները՝ Բատշուայի, Բակայոկո, Քենեդի։

«Չելսիի» կազմը լքել է Էդեն Ազարը, որը 100 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։ Այս տեղափոխությունը երևի չարժի նույնիսկ մեկնաբանել։ «Չելսին» այս տարի նոր դեմք կունենա, ահա այն ամենը ինչ կարելի է ասել։

Տոտտենհեմ

Կապված նոր մարզադաշտի կառուցման հետ՝ լոնդոնյան թիմը անցյալ ամառ ու նախորդ ձմեռ ոչ մի ֆուտբոլիստ չգնեց։ Սառույցը վերջապես շարժվեց այս տարի։ Թիմի սեփականատեր Դանիել Լևին, որը բավական կոշտ բիզնեսմենի համբավ ունի, վերջապես բարեհաճեց քսակը բանալ։ Լիոնի «Օլիմպիկից» 65 միլիոն եվրոյի դիմաց գնվել է կիսապաշտպան Տանգույ Նդոմբելեն, որի հետ Մաուրիսիո Պոչետինոն լուրջ հույսեր է կապում։ Վերջին պահին «Ֆուլհեմից» գնվեց անչափ հեռանկարային ձախ պաշտպան Ռայան Սեսենյոնը և «Բետիսի» կիսապաշտպան Լո Չելսոն, 27 և 16 միլիոն եվրոների դիմաց: 

Ակումբը դեռ շարունակցում է բանակցել։ Շրջանառվում են Դիբալայի, Կոուտինյոյի և այլոց անունները, որոնք «Տոտտենհեմին» կարող են միանալ ամենավերջին պահին։

Թիմը երկու կորուստ ունի։ Աջ պաշտպան Կիրան Տրիպյեն 22 միլիոնի դիմաց տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո», կենտրոնական հարձակվող Վինսենտ Յանսսենը, որն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել հիմնական կազմում, մեքսիկական «Մոնտեռեյ»։

Արսենալ

Մրցաշրջանից առաջ խոսվում էր այն մասին, որ «զինագործների» տրանսֆերտային բյուջեն կլինի չափազանց համեստ։ Զարգացող իրադարձությունները ցույց տվեցին, որ դա բոլորովին էլ այդպես չէ։ Ֆրանսիական «Լիլից» 80 միլիոնով գնվել է Նիկոլա Պեպե, «Սենտ Էտյենից»՝ 30-ով, պաշտպան Վիլյամ Սալիբան։ Վերջինս, ասենք, անմիջապես իր թիմին է տրվել վարձավճարով։ Էական համալրում է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը Լոնդոնում մեկ տարի կխաղա վարձավճարով։ Ինչպես և «Տոտտենհեմը»՝  «Արսենալը» ևս ակտիվ փնտրտուքի մեջ է և վերջին պահին կարող է խոշոր տրանսֆերտներ իրականացնել։

Թիմից հեռացել է թիմի ավագ Կոսյելնին։ Ֆրանսիացու հետ կապված ինչ որ մութ պատմություն տեղի ունեցավ և արդյունքում նա հայտնվեց ֆրանսիական «Բորդոյում»։  

Մանչեսթր Յունայթեդ

Մանչեսթրյան հսկան այս տարի հիմնականում սևեռվել է պաշտպանական գիծն ուժեղացնելու վրա, ինչը միանգամայն բնական է։ Չի կարելի ամենաբարձր նպատակների հավակնել և միայն միջին կարգի պաշտպաններ ունենալ։

«Քրիստալ Փելեսից» 55 միլիոնով գնվել է աջ պաշտպան Աարոն Վան Բիսական, որը կփոխարինի հայրենիք վերադարձաց էկվադորցի Անտոնիո Վալենսիային։ Մյուս խոշոր ձեռքբերումն անշուշտ Հարրի Մագուայրն է, որի տրանսֆերն արժեցավ ամբողջ 80 միլիոն եվրո։ Այս մասին երկար ժամանակ խոսվում էր, վերջապես «Լեսթերը» համաձայնեց բաժանվել իր պաշտպանից, որին երկու տարի առաջ գնել էր ընդամենը 12 միլիոնով։

«Սուոնսից» գնվել է նաև եզրային Դանիել Ջեյմսը, բայց նա դեռ պետք է պայքարի, որպեսզի հիմնական կազմում նվաճի իր տեղը։

Դժվար է ասել, թե արդյոք «Մանչեսթր Յունայթեդը»  էլի ձեռքբերումներ կունենա։ Ավելի հավանական են կորուստները։ Ազատ գործակալի կարգավիճակով հեռացած Անդեր Էռերան արդեն մարզվում է «Պարի Սեն Ժերմենի հետ»։ Անորոշ վիճակ է Լուկակուի մոտ, այս դեպքում անհնար չի թվում նույնիսկ սկանդալը։ Ֆուտբոլիստով երկար ժամանակ է հետաքրքրվում է Միլանի «Ինտերը», սակայն չափազանց բարձր է համարում ֆուտբոլիստի համար նշանակված գինը՝ մոտ 80 միլիոն։ Արդյունքում Լուկակուն սկսեց մարզվել Բելգիայում, չներկայացավ իր թիմի մարզմանը և հավանաբար կտուգանվի։

              

 

 

 

 

Հեղինակ՝ Արմեն Մալխասյան


Comments (0)

Rated 0 out of 5 based on 0 voters
There are no comments posted here yet

Leave your comments

  1. Posting comment as a guest. Sign up or login to your account.
Rate this post:
Attachments (0 / 3)
Share Your Location
Type the text presented in the image below

TO TOP